Ամերիկահայերը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ արդարություն են պահանջել սումգայիթյան ոճրագործության համար

Ամերիկահայ համայնքի բոլոր թեւերը ներկայացնող երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ՝ արդարություն պահանջելով 26 տարի առաջ Սումգայիթի հայ բնակչության դեմ գործած ոճրագործության համար: