Առաջնահերթություններ և նպատակներ

Ներկայումս, պայմանավորված համայն հայությանը առերեսված մարտահրավերներով, ՀՅԴ Հայ դատի քաղաքական-մարտավարական առաջնահերթությունները ներառում են հետևյալ չորս խմբերը։

  1. Արցախյան հիմնախնդիր

Արցախյան հիմնախնդրի մասով ՀՅԴ Հայ դատի աշխատանքները կենտրոնանում են հետևյալ ուղղություններով.

  • Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչում և միջազգային հարաբերությունների ընդլայնում

  • Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում

  • Փախստականների վերադարձի, նրանց կենսապայմանների ապահովության հարցեր

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնում

  • Արցախի բարեկամների շրջանակի ընդլայնում

  1. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթաց

  1. Միջազգային միջպետական հարաբերություններում և խորհրդարանական դիվանագիտության հարթակներում Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն

  1. Հայաստանի և Արցախի հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացում

Այս ոլորտներում ձեռք բերված արդյունքներին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել կայքի  ձեռքբերումներ և ինչպես ենք աշխատում բաժիններ։