Մոսկվայում առաջին հայկական հանրապետությանը նվիրված համաժողով կանցկացվի

2014 թ. մայիսի 23–ին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի կունենա «1918 թ. մայիսի 28. Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բանակի ծնունդը» գիտաժողովը, որը նվիրվում է Հայաստանի Առաջին Հանրապետության 96–ամյակին: Հայաստանի Առաջին Հանրապետության շնորհիվ հայը վերստին իր երկրի քաղաքացին դարձավ, դրվեցին արդիական պետական կառույցների հիմքերը, ստեղծվեցին պետական խորհրդանիշները: Մեծ է Առաջին Հանրապետության դերը նաև հայկական պետականության շարունակականության ապահովման գործում: Միջոցառումը կազմակերպվում է այս հարցերի արդիականությունը արժևորելու նպատակով:

Գիտաժողովում ներկայացվող զեկուցումներն են.
Ռաֆայիլ Զինուրով, իրավագիտության դոկտոր, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ – «Ազգային–ազատագրական պայքարի և Դաշնակցության դերը Առաջին հանրապետության ստեղծման գործում»,
Ալեքսանդր Սվարանց, քաղաքագիտության դոկտոր, – «Առաջին հանրապետության ուժային կառույցների կազմավորման առանձնահատկությունները և նրանց գործունեությունը Հանրապետության գոյության նախորեին, ընթացքում և հետո»,
Ալլա Տեր-Սարգսյան, պատմական գիտությունների դոկտոր – «Իրավիճակը Անդրկովկասում 1917 թ. հոկտեմբերից հետո և Հայաստանի Առաջին Հանրապետությունը»,
Էմանուիլ Դոլբակյան «Արարատ» ընկերության նախագահ – «Առաջին հանրապետության բանակը. ստեղծումը և կործանումը»,
Բուրաստան Զուլումյան, բանասիրության թեկնածու – «Մշակույթը Առաջին Հանրապետությունում»,
Արսեն Մելիք-Շահնազարով, քաղաքագետ – «Հայկական կորպուսը իբրև հայոց բանակի նախատիպ»,
Յուրի Փիրումյան – «Դանիել-բեկ Փիրումյանի մասնակցությունը հայկական ազգային բանակի ստեղծման տարբեր փուլերին և մարտական գործողություններին 1917-1920 թթ.»,
Նորատ Տեր-Գրիգորյանց, գեներալ-լեյտենանտ – «Առաջին Հանրապետության փորձը և Հայաստանի ժամանակակից զինված ուժերի ստեղծումը»,
Անդրեյ Արեշև, քաղաքագետ – «Առաջին Հանրապետության ժամանակաշրջանը և արդիականությունը: «Մադրիդյան սկզբունքներ». Ղարաբաղյան կարգավորման «սահմանադրություն», թե՞ ազդեցության գործիք»,
Յուրի Նավոյան, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ – «Առաջին Հանրապետության նշանակությունը հայկական պետականության շարունակականության ապահովման գործում»: Գիտաժողովում ողջունի խոսքով հանդես կգա Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:

Ռուս-հայկական համագործակցություն