ANCA-Western Region Meets with Idaho Governor’s Office, Hosts Town Halls, and Launches New Chapter

BOISE, ID — A month after defeating a pro-Baku resolution in the Idaho state legislature, the Armenian National Committee of America Western Region (ANCA-WR) visited the Gem State to engage and activate the Armenian community through town halls and meetings.

“We enjoyed meeting our inspirational and strong community of survivors in Idaho and look forward to building our cooperation in advancing our collective cause,” remarked ANCA-WR Executive Director Elen Asatryan. “Building on our successes, we will stand by our community in amplifying their voice in the democratic process, especially through our newly-launched chapter in Twin Falls,” added Asatryan.

On March 18, prior to their first town hall in Twin Falls, Asatryan and Community Development Coordinator Simon Maghakyan met with Idaho ‎Governor Butch Otter’s Chief of Staff David Hensley and staffer Katrine Franks to discuss Armenian-American priorities. The ANCA-WR team spoke on the century-long Idaho-Armenian friendship as part of the Near East Relief work for Armenian Genocide survivors, as well as current federal efforts to eliminate double-taxation with Armenia and bring peace to Armenia, Artsakh, and Azerbaijan.

Later that day, Asatryan and Maghakyan met with several dozen members of the Twin Falls Armenian community at the St. Ignatius Orthodox Christian Church. All community members in attendance at the town hall are refugees from Azerbaijan, where they were brutalized due to their Armenian identity and forced to abandon their homes starting in the late 1980s. Determined to become even stronger participants in the American democratic process, the Twin Falls community expressed readiness to launch an ANCA chapter in the area. The following morning, community members gave a tour of their city’s Armenian Genocide memorial plaque, as well as other significant sites in the Twin Falls area, to the ANCA-WR team.

“Thank you to ANCA-WR for organizing our communities to help us further our collective cause, and for uniting us with the greater Armenian diaspora,” remarked ANCA-Idaho chair Liyah Babayan. “We look forward to the newly-launched ANCA-Twin Falls chapter’s strengthening of our statewide efforts to advocate human rights and justice for Armenian Americans living in Idaho. After surviving the crimes against us by Aliyev’s Azerbaijani government, we were scattered by the thousands as refugees throughout the United States and the world. We might be the micro-minority in Idaho, but we impact our State in a major way,” added Babayan, who is a well-known entrepreneur and human rights activist in the Twin Falls area.

On March 19, the ANCA-WR team traveled back to Boise for a meeting with the state capital’s dynamic Armenian American community at the St. Constantine and Helen Greek Orthodox Church. After a fruitful discussion on how to promote Armenian Genocide education among other issues, the ANCA-WR team had a unique chance to see the Armenian Genocide memorial plaque in Boise, as well as take a personal tour of the Anne Frank Holocaust Memorial with long-time human rights advocate and former docent Jo-Ann Kachigian.

“It was good to hear about ANCA-WR’s emphasis on educating people about the Armenian Genocide and the movement to include the topic in history textbooks! Imagine future generations of Americans who are knowledgeable about this critical but little-known historical event. Armenians in Idaho are a minority group, so I take every opportunity to teach others about our unique history,” noted Kachigian.

On February 11, 2016, the Idaho House State Affairs Committee introduced House Concurrent Resolution 37 in praise of Azerbaijan’s “interfaith tolerance,” sponsored by Representative Thomas Dayley. Upon learning about the resolution, ANCA-WR immediately alerted the local Armenian American community, submitted testimony to all House members in opposition to the resolution and called upon all members to encourage the withdrawal of this resolution. The numerous calls and emails generated by the ANCA-WR and local residents, as well as Babayan’s meetings with lawmakers during which she and her mother shared their personal experiences of persecution as Baku Armenians, educated lawmakers on Azerbaijan’s actual human rights record. On Feb. 17, Representative Thomas Loertscher, chairman of the committee, confirmed in an email that the sponsor had effectively withdrawn the resolution.

The Armenian National Committee of America-Western Region is the largest and most influential Armenian American grassroots advocacy organization in the Western United States. Working in coordination with a network of offices, chapters, and supporters throughout the Western United States and affiliated organizations around the country, the ANCA-WR advances the concerns of the Armenian American community on a broad range of issues.


Հայ Դատի Յանձնախմբի Նոր Մասնաճիւղ Այդըհոյի Մէջ

ԲՈՅԶԻ, Այդըհօ.- Այդըհոյի օրէնսդիր մարմնում ադրբեջանամէտ բանաձեւի տապալումից մէկ ամիս անց, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ղեկավարներն այցելել են այս նահանգ՝ հայ համայնքին աշխուժացնելու եւ ներգրաւելու նպատակով, անցկացնելով հանրային տարաբնոյթ հանդիպումներ:

«Մենք մեծ բաւականութիւն ստացանք Այդըհոյում բնակուող մեր զօրեղ եւ ոգեւորող հայ համայնքի հետ հանդիպումից. նրանք հիմնականում Բաքուի ջարդերից վերապրածներ են: Ակնկալում ենք նրանց հետ համագործակցել՝ ի պաշտպանութիւն մեր ընդհանուր հարցերին», իր խօսքում նշում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի տնօրէն Էլէն Ասատրեանը: «Մեր յաջողութիւնները որպէս հիմք ունենալով՝ մենք կը լինենք մեր համայնքի կողքին, զօրացնելով նրանց ձայնը ժողովրդավարական գործընթացներում, յատկապէս Թուին Ֆոլզում մեր նոր հիմնած մասնաճիւղի միջոցով», յաւելել է Ասատրեանը:

Մարտի 18ին, մինչ Թուին Ֆոլզում հանրութեան հետ հանդիպումը, Ասատրեանն ու հանրութեան հետ կապերի զարգացման հարցերի համակարգող Սիմոն Մաղաքեանը հանդիպել են Այդըհոյի նահանգապետ Բուտչ Օթերզի աշխատակազմի ղեկավար Դէյվիդ Հենսլիին եւ աշխատակից Քեթրին Ֆրանկին՝ քննարկելու հայ-ամերիկեան առաջնահերթ հարցեր: Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչները խօսել են Այդըհոյի եւ հայերի շուրջ մէկդարեայ բարեկամական յարաբերութիւնների մասին, որոնք սկիզբ են առել Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց կազմակերպութեան միջոցով՝ Հայոց Ցեղասպանութեան վերապրածներին օգնելու շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ դաշնակցային մակարդակով աշխատանքներին՝ Հայաստանի նկատմամբ կրկնակի հարկումը վերացնելու, Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում խաղաղութիւն հաստատելու ուղղութեամբ:

Նոյն օրը, աւելի ուշ, Ասատրեանն ու Մաղաքեանը հանդիպել են Թուին Ֆոլզի հայ համայնքի մի քանի տասնեակ ներկայացուցիչների՝ Սուրբ Իգնատիոսի քրիստոնէական ուղղափառ եկեղեցում: Համայնքի գրեթէ բոլոր անդամները փախստականներ են Ադրբեջանից, որտեղ հայկական ինքնութեան պատճառով նրանց նկատմամբ կիրառուել են բռնութիւններ, եւ նրանք ստիպուած են եղել 1980ականների վերջին լքելու իրենց տները:

Ամերիկեան ժողովրդավարական գործընթացներին առաւել աշխոյժ մասնակցելու վճռականութեամբ լի, Թուին Ֆոլզի համայնքը պատրաստակամութիւն է յայտնել բացելու Հայ Դատի յանձնախմբի մասնաճիւղ՝ իրենց շրջանում:

Յաջորդ օրը, համայնքի անդամները Հայ Դատի յանձնախմբի անդամների համար շրջայց են կազմակերպել՝ նրանց ցուցադրելով իրենց քաղաքի Հայոց Ցեղասպանութեան յուշատախտակը, ինչպէս նաեւ այցելել են Թուին Ֆոլզի շրջանում այլ տեսարժան վայրեր:

«Երախտագիտութիւն ենք ցանկանում յայտնել Հայ Դատի յանձնախմբին, մեր համայնքը կազմակերպելու, մեր ընդհանուր հարցերն արծարծելու եւ զօրեղ Սփիւռքի այլ համայնքների հետ մեզ միաւորելու համար», նշել է Հայ Դատի յանձնախմբի Այդըհոյի մասնաճիւղի ատենապետ Լիա Բաբայեանը:

«Մենք սպասելիքներ ունենք մեր նորաբաց Հայ Դատի Թուին Ֆոլզի յանձնախմբից՝ Այդըհոյի հայ համայնքի շահերի եւ իրաւունքների պաշտպանութեան եւ արդարութիւն սահմանելու հարցերում: Ադրբեջանում Ալիեւի վարչակազմի կողմից իրականացուած յանցագործութիւնները վերապրելով՝ հազարաւոր հայեր գաղթական դարձան, հաստատուելով Միացեալ Նահանգներում եւ աշխարհով մէկ: Մենք գուցէ շատ փոքր թիւ ենք կազմում Այդըհոյում, սակայն մեր ազդեցութիւնը Նահանգում շատ մեծ է», նշել է Բաբայեանը, ով Թուին Ֆոլզի շրջանում յայտնի ձեռներէց է եւ մարդու իրաւունքների գործօն պաշտպան:

Մարտի 19ին, Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ղեկավարները վերադարձել են Բոյզի՝ հանդիպելու մայրաքաղաքի ամերիկահայ աշխոյժ համայնքին, Սուրբ Կոնստանտին եւ Հելէն յունական ուղղափառ եկեղեցում: Հայոց Ցեղասպանութեան մասին կրթութեան եւ հայկական այլ թեմաների տարածման հնարաւորութիւնների շուրջ բեղմնաւոր քննարկումից յետոյ, Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները բացառիկ հնարաւորութիւն են ունեցել տեսնելու Բոյզիի Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած յուշատախտակը, ինչպէս նաեւ այցելել են Էնն Ֆրանկի Հոլոքոսթի յուշակոթողը՝ մարդու իրաւունքների երկարամեայ պաշտպան, նախկին դոցենտ æօ-Անն Խաչիկեանի հետ միասին:

«Ուրախ եմ տեղեկանալու, որ Հայ Դատի յանձնախումբն առաջնահերթ է համարում Հայոց Ցեղասպանութեան մասին մարդկանց կրթելու հարցը եւ Ցեղասպանութեան թեման պատմութեան դասագրքերում ներառելու շարժումը: Պատկերացնենք ամերիկացիների ապագայ սերունդներին, ովքեր տեղեկացուած են այս ծայրայեղ վայրագ, սակայն քիչ յայտնի պատմական իրականութեան մասին: Քանի որ Այդըհոյի հայերը փոքրամասնութիւն են կազմում, ես օգտւում եմ իւրաքանչիւր առիթից՝ մեր բացառիկ պատմութեան մասին մարդկանց տեղեկացնելու համար», նշել է Խաչիկեանը:

2016ի Փետրուարի 11ին, Այդըհոյի Ներկայացուցիչների տան Նահանգային հարցերով յանձնաժողովը ներկայացրել էր բանաձեւ 37ը, որը գովաբանում էր Ադրբեջանի «միջկրօնական հանդուրժողականութիւնը»: Բանաձեւը հովանաւորել էր Ներկայացուցիչների տան անդամ Թոմաս Դէյլէյը: Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի ղեկավարները, տեղեկանալով բանաձեւի մասին՝ այս մասին անյապաղ տեղեկացրեցին տեղի հայ համայնքին, բանաձեւին հակադրող փաստեր ուղարկեցին Ներկայացուցիչների տան բոլոր անդամներին եւ նրանց յորդորեցին խրախուսել բանաձեւի յետ կանչումը: Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանն ու տեղի բնակիչները միասին բազմաթիւ հեռախօսազանգեր ու ե-նամակներ ուղղեցին Ներկայացուցիչների տան անդամներին, Բաբայեանը հանդիպեց նրանցից շատերին եւ իր մօր հետ միասին, իրենց օրինակով պատմեցին Բաքուի հայերի հետապնդումների մասին, այսպիսով՝ Այդըհոյի օրէնսդիրներին ներկայացնելով Ադրբեջանում մարդու իրաւունքների իրական վիճակը: Փետրուարի 17ին, Ներկայացուցիչների տան անդամ, յանձնախմբի ղեկավար Թոմաս Լորտչերը հաստատեց, որ բանաձեւի հովանաւորը յետ է վերցրել բանաձեւը:

Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանը ամենամեծ եւ ամենաազդեցիկ կազմակերպութիւնն է Արեւմտեան Ամերիկայում: Համագործակցելով ցանցային գրասենեակների, մասնաճիւղերի, աջակիցների ու համախոհ կազմակերպութիւնների հետ, Հայ Դատի յանձնախումբը ողջ երկրում արծարծում է ամերիկահայ համայնքի շահերը՝ բազմաթիւ հարցերի շուրջ: