Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակը տեղեկացնում է, թե Փետրվարի 27-ին Սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող և Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցող ելույթով Եվրախորհրդարանում հանդես եկավ Ավստրիան ներկայացնող պատգամավոր Էվալդ Շտադլերը:
Aparaj.am-ը ներկայացնում է այդ ելույթի ամբողջական տեքստը.
Այս ամիս Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովուրդը և աշխարհի հայերը նշում են Արցախի ազատագրական շարժման 26-րդ տարեդարձը։
1988 թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղը, որը պատմականորեն և բնակչությամբ հայկական տարածք է և Խորհրդային Միության կազմում հանդիսանում էր ինքնավար միավոր, հայց ներկայացրեց Մոսկվայի կենտրոնական իշխանություններին՝ պահանջելով վերամիավորվել Հայաստանին։ Այս օրինական և խաղաղ ինքնորոշման կոչը նպատակ ուներ կարգավորելու Ստալինյան «բաժանի՛ր և իշխի՛ր» քաղաքականության հետևանքները Հարավային Կովկասում։ 1921թ. հունիսին, հակառակ բնակչության հայ մեծամասնությանը, Լեռնային Ղարաբաղը տարանջատվեց Հայաստանից և նշանակվեց որպես առանձին և ինքնավար միավոր նորաստեղծ խորհրդային Ադրբեջանի վարչական կառավարման ներքո։
Ամբողջ խորհրդային ժամանակաշրջանի ընթացքում, անկախ Մոսկվայի ճնշումներին և ծանր պատիժներին՝ ընդդեմ խոսքի ազատությանը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բազմիցս բողոքարկել է այդ որոշումը, առարկել է Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված մշտական խտրականությունների դեմ և շատ անգամ պահանջել վերամիավորում Հայաստանի հետ։ 1980-ականների վերջին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նպաստեց Խորհրդային Միության վերջնական փլուզմանը՝ պահանջելով իր օրինական ինքնորոշման իրավունքը և ցուցադրելով խորհրդային համակարգի թերությունները։
Բնութագրելով 1988 թ. բողոքը, Արցախի նախագահ Բակո Սահակյանն ասաց. «Սա մի բողոք էր՝ ուղղված պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները, խաղաղ, արդարացի և օրինական պահանջ, որը համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին»։ Ադրբեջանը, ի պատասխան այս ժողովրդավարական պահանջների, կամայական մերժում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման կոչերը։ Խորհրդային և ադրբեջանական իշխանությունները փորձեցին ուժով ճնշել Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժումը՝ կազմակերպելով հարձակումներ և ձերբակալելով այլախոհներին, ցրելով խաղաղ ցույցերը և տեղահանելով հայազգի բնակչությանն ամբողջական շրջաններից։ Պետության աջակցությամբ ազերի ամբոխները հարձակվում էին և սպանում հարյուրավոր հայերի՝ ամբողջ Ադրբեջանի տարածքի գյուղերում և քաղաքներում, ներառյալ՝ Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում (Գանձակ)։ Ադրբեջանի ցեղասպանության փորձը վառ կերպով ցուցադրվում էր Սումգայիթում՝ Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական քաղաքում, որտեղ փետրվարի 26-28-ին, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ օրինագծի խաղաղ հայցի դիմելուց մեկ շաբաթ անց, ազերի ավազակախմբերը հարձակումներ իրականացրին, սպանեցին, կենդանի այրեցին, տանջանքի և կտտանքի ենթարկեցին հարյուրավոր հայերի՝ կողոպտելով և այրելով նրանց տները։
Հասկանալով, որ կյանքը վտանգված է Ադրբեջանական իշխանության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեին ամբողջովին իր ձայնը տվեց հանուն անկախության՝ միջազգային դիտորդների ներկայությամբ։ Այս հանրաքվեն կազմակերպվել էր և անցկացվել՝ համաձայն 1990թ. ապրիլի 3-ին ընդունված՝ <<Խորհրդային Միության տարանջատման մասին>> օրենքի, այն նույն օրենքի, որի հիման վրա Ադրբեջանը անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից։ Խորհրդային Միության փլուզման հետ նորանկախ Ադրբեջանը ավելի հաճախակի դարձրեց իր կոպիտ հարձակումները։ Հարձակումների հետ միասին 1991 թ. Ադրբեջանն ամբողջական զինված ագրեսիա սկսեց Արցախի ժողովրդի դեմ՝ հարվածի ենթարկելով քաղաքներ և գյուղեր, սպանելով հազարավոր մարդկանց և տեղահանելով ավելի շատ մարդկանց, ինչպես նաև ավերելով տարածաշրջանի կենսունակությանն անհրաժեշտ ենթակառուցվածքները։ 1992-94թթ. Լեռնային Ղարաբաղը հանդիսանում էր Եվրոպայի Միության հարևանությամբ ամենադաժան պատերազմի դաշտը։
Լեռնային Ղարաբաղը կոչեր արեց միջաղգային հանրությանը՝ օգնել կասեցնել Ադրբեջանի ագրեսիան։ Մինչդեռ բազմաթիվ հաստատություններ, ներառյալ նաև Եվրոպական Խորհրդարանը և ԱՄՆ Կոնգրեսը, բանաձևեր և դիրքորոշումներ էին ընդունում՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի օրինական ցանկություններին և դատապարտելով Ադրբեջանի պահվածքը, որևէ միջազգային միաջամտություն չհետևեց, որպեսզի կասեցվի ցեղասպանության փորձը։
Մեն մենակ թողնված վայրագ թշնամու դեմ, որը տենչում էր ֆիզիկապես բնաջնջել ամբողջ հայազգի բնակչությանը, Արցախի ժողովուրդը ցուցաբերեց անգերազանցելի խիզախություն և հավատարմություն՝ դիմագրավելու հարձակումներին և, գերազանցության հասնելով պատերազմի դաշտում, ստիպեց ստորագրել զինադադար, որը տեղի ունեցավ 1994թ. մայիսին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև։
Այնուհետև Արցա՚խի ժողովուրդը շարունակեց վերականգնել և վերակառուցել իր կյանքն ու երկիրը՝ ամուր հիմք դնելով շարունակական անվտանգության և տնտեսական զարգացման համար։ Այսօր Արցախի Հանրապետությունը կանգնած է՝ որպես ազատության և արդարության հաղթանակի ապացույց բռնակալության և խտրականության հանդեպ։ Ներկայիս Արցախը կենսունակ պետություն է ժողովրդականորեն ընտրված իշխանություններով, օրենքի գերազանցությամբ, կայացող քաղաքացիական հասարակությամբ և զարգացող շուկայական տնտեսությամբ։
Արցախը, որպես Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը ապահովող գործոն, կարևոր դեր է խաղում տարածաշրջանի կայունության ապահովման հարցում։ Իր անկախ արտաքին քաղաքականության միջոցով Արցախը շարունակում է կառուցողական քաղաքակություն վարել միջազգային հանրության հետ՝ նպատակ ունենալով առաջ քաշել խաղաղության, ժողովրդավարության և տնտեսական զարգացման ընդհանուր արժեքները։
Եվրոպական Միությունը սատար կանգնեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատագրման շարժմանը իր սկզբնական փուլերում։ Համագործակցելով ներկայումս Արցախի Հանրապետության հետ՝ Եվրամիությունը հավատարիմ կմնա իր ազատության և ժողովրդավարության սկզբունքներին։