Կենտրանական խորհուրդ
Հայ դատի համաշխարհային կառույցի աշխատանքները համադրում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը։ Կենտրոնական խորհուրդը բաղկացած է կենտրոնական Խորհրդի նախագահից, Հայ դատի տարբեր ժամանակների երախտավորներից, Սոցիալիստական Ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցչից, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի և Արցախի կառույցների ներկայացուցիչներից։ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը ղեկավարում է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը։ Կենտրոնական գրասենյակի աշխատանքները ղեկավարում է Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Կիրո Մանոյանը։
Կենտրոնական Խորհրդի անդամներ
Հակոբ Տեր-Խաչատուրյան – Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Հակոբ Բագրատունի – ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ
Կիրո Մանոյան – Հայ դատի Կենտրանական գրասենյակի ղեկավար
Մարիո Նալբանդյան – Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ
Գարո Արմենյան – ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հայ դատի վաստակաշատ գործիչ
Րաֆֆի Համբարյան – Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախկին նախագահ
Վահրամ Բալայան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սեյրան Բաղդասարյան – Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին անդամ, Հայ դատի Մոսկվայի գրասենյակի նախկին պատասխանատու
Արթուր Խաչատրյան – ՀՀ ԱԺ պատգամավոր
Հայ դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարման ներքո Երևանում գործում է Հայ դատի Կենտրոնական գրասենյակը, որը պատասխանատու է Կենտրոնական Խորհրդի որոշումների գործադրման, Հայ դատի աշխատանքների համադրման, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի միջազգային հարաբերությունների սպասարկման համար։
Այդպիսի գրասենյակ անցյալում գործել է Աթենքում, երբ քաղաքական արգելանքների պատճառով Բյուրոյի նստավայրը դեռևս Երևանում չէր։