Առաջնահերթություններ և նպատակներ
Ներկայումս, պայմանավորված համայն հայությանը առերեսված մարտահրավերներով, ՀՅԴ Հայ դատի քաղաքական-մարտավարական առաջնահերթությունները ներառում են հետևյալ չորս խմբերը։
-
Արցախյան հիմնախնդիր
Արցախյան հիմնախնդրի մասով ՀՅԴ Հայ դատի աշխատանքները կենտրոնանում են հետևյալ ուղղություններով.
-
Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչում և միջազգային հարաբերությունների ընդլայնում
-
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում
-
Փախստականների վերադարձի, նրանց կենսապայմանների ապահովության հարցեր
-
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնում
-
Արցախի բարեկամների շրջանակի ընդլայնում
-
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթաց
-
Միջազգային միջպետական հարաբերություններում և խորհրդարանական դիվանագիտության հարթակներում Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն
-
Հայաստանի և Արցախի հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացում
Այս ոլորտներում ձեռք բերված արդյունքներին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել կայքի ձեռքբերումներ և ինչպես ենք աշխատում բաժիններ։