Une délégation conduite par le sénateur maire d’Alfortville Luc Carvounas au Haut-Karabagh

(CDCA France) La délégation conduite par le sénateur maire d’Alfortville Luc Carvounas au Haut-Karabagh, a rencontré le président de l’assemblée nationale du Karabagh Achot Gulyan, ainsi que son vice président Vahram Palayan. Le responsable du bureau mondial du Comité National Arménien-International (CDCA) Giro Manoyan et le président de la FRA Artsakh Tavit Ishkhanian ont aussi été présents.
Carvounas a présenté l’inquiétude de l’ensemble des habitants d’Alfortville quant à la situation aux frontières du Karabagh, il a également montré une volonté d’initier une future coordination entre la ville d’Alfortville et les villes d’Artsakh.

Արցախում էր Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

(ԱՊԱՌԱԺ) Սեպտեմբերի 20-ին Արցախում էր Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի խորհրդարանի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Կարվունասը, Կանանց իրավունքների նախարարի խորհրդականը, փոխքաղաքապետներ, քաղաքապետարանի պատասխանատու անձինք: Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ հանդիպում կայացավ ԼՂՀ Ազգային Ժողովում, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ այս հանդիպումը կնպաստի Արցախի և Ֆրանսիայի հարաբերությունների խորացմանը: «Այդ կապերի զարգացման գործում Ալֆորվիլ քաղաքը և նրա ղեկավարությունը, ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր, մեծ դերակատարություն ունեն»- նշեց ԱԺ նախագահը:

Ալֆորվիլի քաղաքապետը նշեց, որ Ֆրանսիայում իր ղեկավարած քաղաքն անվանում են փոքրիկ Հայաստան, տեղի համայնքը մտահոգված է ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրով: Նա հույս հայտնեց, որ համագործակցություն կսկսվի Ալֆորվիլ քաղաքի և Արցախի քաղաքների միջև:

Պատվիրակության անդամներն այսօր առավոտյան մասնակցեցին Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոնի հարակից պուրակի բացման հանդիսավոր արարողությանը: