Յուրի Նավոյանը պարգևատրվել է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի մեդալով

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում ղեկավարության և աշխատակիցների ներկայությամբ օգոստոսի 29-ին տեղի ունեցավ հայտնի հասարակական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանի պարգևատրումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի «Արժանիքների համար» մեդալը հանձնելով՝ ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը իր ողջույնի խոսքում նշեց Յուրի Նավոյանի մեծ ավանդը Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական հասարակայնության զարգացման, Հայաստանի առաջատար վերլուծական կենտրոնների հետ Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի հարաբերությունների հաստատման և խորացման գործում: