Ժիրինովսկու վիրավորական արտահայտությունը հայերին ու Հայաստանին ուղղված չի եղել. ՌԼԴԿ-ի մեկնաբանությունը

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու «թքած ունենալ» արտահայտությունը չի վերաբերվել հայերին ու Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման մեկնաբարությամբ են հանդես եկել կուսակցության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան հասարակական գործիչ Յուրի Նավոյանը դիմումի: http://newsarmenia.am/am/news/politics/radk_zhirinovsku_khosqery_hamateqstits_durs_en_nerkayatsvel/

«Հայաստանում մեծ արձագանք է առաջացրել Վլադիմիր Ժիրինովսկու հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներից մեկին: Մասնավորապես, նրա արձագանքը այն հարցին, որ Հայաստանում ոստիկակական զորամաս է գրավվել: Ուզում ենք հայտարարել, որ Ժիրինովսկու ասածները բացարձակապես սխալ են մեկնաբանվել ու կոնտեքստից կտրված են: «Թքած ունենալ» բառը չէր վերաբերում Հայաստանին կամ հայ ժողովրդին, այլ իրավիճակին, որը անմիջականորեն կապված էր այդ կոնֆլիկտի հետ: Այդ ժամանակ աշխարհում տեղի էին ունենում շատ կարևոր իրադարձություններ՝ Ուկրաինայում իրավիճակի սրումը, դոպինգային սկանդալը, ներքին խնդիրները, և անհեթեթ կլիներ կենտրոնացնել ուշադրությունը միայն մեկ դրվագի վրա»,-ասված է պատասխանում:

Կուսակցության մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ Ժիրինովսկին և նրա ղեկավարած կուսակցությունը 25 տարվա ընթացքում արտահայտվել են Մոսկվայում հայկական համայնքի նախաձեռնությունների օգտին: «Այդ դիրքորոշումը չի փոխվել: Մենք շարունակում ենք պաշտպանել Հայաստանին պատմական, աշխարաքաղաքական, ազգային, մշակութային բնույթի հարցերում: Խնդրում ենք սա համարել թյուրիմացություն, որը կոնտեքստի խեղաթյուրման արդյունք է»,-ասված է պատասխանում: