Ավստրալահայ համայնքի հավաքագրած գումարով Արցախի բանակի համար սարքավորումներ կգնվեն

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Ավստրալիայում անցկացված Արցախի զորակցությանը նվիրված թելեթոնի ընթացքում հավաքագրվել է 112 հազար դոլար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը` ընդգծելով, որ բավական ակտիվ մասնակցություն է գրանցվել:

«Ընդհանուր առմամբ, ֆինանսական փոխանցումներն Ավստրալիայի հայ համայնքից էին: Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ Ավստրալիայի հայերը ցուցաբերեցին առատաձեռնություն եւ բարություն Արցախի ժողովրդի համար: Մեր համայնքը ցուցադրեց, թե ինչպես կարող է լինել միասնական եւ ուժեղ` օգնելու մեր Արցախի քաջ ժողովրդին: Շատ ուրախ ենք նվիրատվությունների այսպիսի արդյունքների համար: Ինչպես երգի բառերն են` «Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք», կարծում եմ այս համայնքը կարող է հպարտ լինել իր ակտիվությամբ, ֆինանսական օգնությամբ»,-ասաց Արին Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ կարևոր չէ, թե ով որքան գումար է նվիրաբերել, քանի որ բոլորը` երիտասարդներից մինչև տարեցներ,միացել են Արցախին օգնելու գործում: Ստացվել են նվիրատվություններ ավստրալական 1Օ դոլարից մինչև 1Օ.ՕՕՕ դոլար:

«Մեծամասնությունն, իհարկե, հայերն են նվիրատվություն կատարել, բայց նվիրատվություններ են ստացվել հույներից եւ ասորիներից: Նրանք են, ովքեր տեղյակ են մեր այսօրվա խնդիրներից»,-հավելեց Արին Մարգարյանը:

Հանգանակված գումարն ամբողջությամբ տրամադրվելու է «ԼՂՀ անկախության, անվտանգության եւ խաղաղության հիմնադրամ»-ին: Գումարների օգտագործման նպատակի վերաբերյալ կա համաձայնություն Արցախի հետ: Արդեն իսկ հստակ է առաջին ծրագիրը` բանակի համար անհրաժեշտ սարքավորումներ գնելն է:

Արցախի զորակցությանը նվիրված թելեթոնն անցկացվել է հուլիսի 18-ին: Այն անցկացվել է Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի հովանավորությամբ եւ կազմակերպվել էր ՀՅԴ Ավստրալիայի «Դրո» կոմիտեի եւ նրա ուղեկից միությունների, Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի եւ «Արմենիա Մեդիա» մամուլի և տեղեկատվական նկերակցության կողմից:

Australian-Armenian community raises 112K dollars for Nagorno Karabakh Army

(ARMENPRESS) 112 thousand USD was raised during a fundraiser telethon in Australia in support of Nagorno Karabakh, Armenian National Committee Executive Administrator Arin Markarian told ARMENPRESS.

“The financial transactions were overall from the Armenian community of Australia. I can say with great pride that Armenians of Australia demonstrated generosity and kindness for the people of Nagorno Karabakh.

Our community showed how united and strong it can be for helping the courageous people of Nagorno Karabakh. We are very happy for such results of the donations.

Just like the lyrics of the song – “Artsakh is calling us, reach out”, I think this community can be proud by its activeness and financial aid”, Arin Markarian said.

He underscored that it doesn’t matter how much money was donated, since everyone – youth and elderly, joined for helping Nagorno Karabakh. Donations were received starting from 10 Australian dollars up to 10 thousand.

The majority who donated were of course Armenians, but donations were also received from Greeks and Assyrians. Those, who are aware of our current issues”, he added.

The raised amount will entirely be provided to the “NKR independence, security and peace fund”.

The first program of using the money is directed at acquisition of necessary equipment for the Army of Nagorno Karabakh.

The telethon was held on July 18. It was held under the sponsorship of Kaylar Mikayelyan, Permanent Representative of NKR in Australia and was organized by ARF Australia and its associate unions, Armenian National Committee of Armenia and “Armenia Media” Press and Information Association.