Անլուրջ կլինի վերանայել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները

(1in.am) Հայաստանում ԵՄ ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյանկին ընդառաջ հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի համար այս կարևոր օրերին, պատերազմական գործողություններից հետո և 2017թ.-ի ընտրություններից առաջ Հայաստանի համար իսկապես կարևոր է ցույց տալ, որ եվրոպական ընտանիքի անդամ է:

Քննարկմանը ներկա ՀՅԴ բյուրոյի, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք քառօրյա պատերազմի օրերին մեր դաշնակից Ռուսաստանի պահվածքը Ադրբեջանին մատակարարվող զենքը Հայաստանին չի ստիպում, որ վերանայումներ անի իր դաշնակցային հարաբերություններում և էլ ավելի խոր գործակցության գնա Եվրոպայի հետ:

Կիրո Մանոյանը նշեց, որ չկան դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրների պատմություններ, որտեղ խնդիրներ չեն լինում: Նրա խոսքով՝ անլուրջ կլինի վերանայել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: