Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է անցկացվել

Ապրիլի 10-ին բելգիահայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջև:

Ցույցին մասնակցել են Բելգիայի հայ համայնքի տասնյակ կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի դեմ:

Ցույցի մասնակիցները դատապարտել են խաղաղ բնակչության նկատմամբ կատարված վայրագությունները, հայտնել իրենց պատրաստակամությունն ամեն կերպ աջակցելու Արցախի ժողովրդի արդարացի պայքարին:

Հայ Դատ Պելճիքա – Comité de Défense de la Cause Arménienne de Belgique

Սիրելի հայրենակիցներ,
Նրանք, ովքեր անտարբեր չեն այս օրերին տեղի ունեցող Ադրբեջանի ագրեսիայի հանդեպ, խնդրում ենք Ապրիլի 10-ին ժամը 13:00-ին հավաքվել Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ մեր բողոքն արտահայտելու համար:

Chers amis, chers compatriotes,

A tous ceux qui ne sont pas indifférents face aux agressions de l’Azerbaidjan ces derniers jours, nous vous invitions ce 10 avril 2016 à 13h00 à manifester devant l’ambassade de l’Azerbaïdjan à Ixelles.

Photo: Brussels, 10/04/2016 (by Tsovinar Nazarian)