Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը

(ԱՐՄԷՆՊՐԵՍ) Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 12-ի օրակարգում ներառված է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես» հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ապրիլի 12-ին քննարկվելու է ղարաբաղյան հիմնահարցը, իսկ ապրիլի 13-ին սպասվում է «Թուրքիա 2015» տարեկան զեկուցի քննարկումը: «ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի ղեկավար Գասպար Կարապետյանը ներկա է լինելու և տեղից է հետևելու ընթացքին»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

Nagorno Karabakh issue to be discussed at plenary session of European Parliament

(ARMENPRESS) Nagorno Karabakh issue will be discussed at plenary session of European Parliament. According to the official website of the European Parliament, the statement of High Representative of the Union for Foreign Affairs and Security Policy/Vice-President of the European Commission Federica Mogherini on Nagorno Karabakh is included in April 12 agenda.
Communication director of European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD) Bedo Demirjian told “Armenpress” that Karabakh issue will be discussed on April 12 and the discussion of “Turkey-2015” annual report will be held on April 13. “Chairman of Armenian National Committee of Europe Gaspar Karapetyan will be present and will follow the process”, Bedo Demirjian said.