Բեդո Դեմիրճյան. Առաջին անգամ Եվրախորհրդարանն արձանագրեց ԼՂ հետ անմիջական համագործակցության անհրաժեշտությունը

(panorama.am) Հունվարի 20-21-ին Ստրասբուրգում կայացավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ 7 հոգանոց պատվիրակությունը՝ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։
2 օր տևած բանակցությունների արդյունքում այսօր՝ նիստի ավարտին ընդունվել է եզրափակիչ արձանագրություն։

Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերին մասնակցել է նաև Եվրոպայի Հայ դատի գրասենյակի լրատվության և PR պատասխանատու Բեդո Դեմիրճյանը, ով Ստրասբուրգում Panorama․am-ի թղթակցին ասաց, որ այս 2 օրերին բավական արդյունավետ աշխատանք է կատարվել։

Բեդո Դեմիրճյանը նիստի ավարտին ընդունված արձանագրության մեջ կարևոր 2 կետ առանձնացրեց, որոնցում նշվում է, որ միջազգային կազմակերպությունները պետք է իրենց բանաձևերը և հայտարարությունները համաձայնեցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերի հետ։

«Հայության համար շատ կարևոր էր նաև այն կետը, որով առաջին անգամ նման փաստաթղթում նշվում է, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հետ անմիջական համագործակցություն սկսել և իրականացնել փոխանակման ծրագրեր»,-ասաց նա։

Բեդո Դեմիրճյանը նշեց, որ նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր փուլ մտան՝ 2 տարվա սառեցված հարաբերություններից հետո, որի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը հստակեցրին, թե ինչ կարելի է ակնկալել միմյանցից այն պայմաներում, երբ Հայաստանը մաս է կազմում Եվրասիական տնտեսական միությանը։

«Այս ընթացքում Եվրամիությունն էլ հասկացավ, որ ԵՄ Արևելյան գործընկերության մեջ ընդգրկված պետություններին հնարավոր չէ ամբողջությամբ անջատել Ռուսաստանից, առանց նրա «համաձայնության» հնարավոր չէ իրենց հետ ազատ համագործակցել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի մակարդակով ներկայումս աշխատանքներ են տարվում, թե ինչպես կարելի է համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ։ Սա Հայաստանի համար շատ լավ է և ընդհանուր մթնոլորտը Բրյուսելում ներկայումս այնպիսին է, որ պետք է շարունակել համագործակցությունը՝ Հայաստանի ստանձնած այլ միջազգային պարտավորություններին զուգահեռ »-ասաց «Եվրոպայի Հայ դատի գրասենյակի» լրատվության և PR պատասխանատուն։

Հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև ՀՀ-ում կայացած սահմանադրական փոփոխությունները, որին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը, ով ներկայացրել է, որ ՀՀ նոր Սահմանադարությունը շատ լավ հիմք է երկիրն առավել ամուր իրավական հիմքերի վրա դնելու համար։

Bedo Demirdjian: For the first time, European Parliament stated the need for direct cooperation with Karabakh

Author Anna Mkrtchyan, Strasbourg

The sixteenth meeting of the EU-Armenia Parliamentary Cooperation Committee (PCC) was held on January 20-21 in Strasbourg. The delegation of Armenia’s National Assembly was composed of 7 members with Samvel Farmanyan as head of the delegation. A joint statement was adopted as a result of two-day talks.

Bedo Demirdjian, Public Relations and Communications Officer at European Armenian Federation for Justice & Democracy (EAFJD), also participated in the PCC sittings. During a talk with the correspondent of Panorama.am, Bedo Demirdjian said that quite efficient work was done within two days,

He pointed out two important points in the statement that says that international organizations should reconcile their resolutions and statements with moves of the OSCE Minsk Group.

According to B. Derirdjian, a point is important to the Armenians in that document that states for the first time about the need to carry out direct cooperation with Nagorno Karabakh and implement exchange programs.

Demirdjian said that in October-November of last year, EU-Armenia relations entered a new phase – after the frozen relations for 2 years, during which Armenia and the European Union specified what they can expect from each other in a situation when Armenia makes part of the Eurasian Economic Union (EAEU).

“During that period the EU realized that it is impossible to completely separate the EU Eastern Partnership states from Russia, and it is impossible to freely cooperate with them without its ‘agreement’. Work is now underway at the level of European Commission President Jean-Claude Juncker to determine how they can cooperate with EAEU. This would be a good thing for Armenia. And the atmosphere in Brussels is such that there is a need to continue cooperation in parallel with the other international obligations Armenia has assumed,” Bedo Demirdjian noted.

The Constitutional amendments in Armenia were also discussed at the PCC meeting, in which a member of the Venice Commission participated. He said the new Constitution of Armenia is a good basis for firm legal foundations in the country.

Inside the Sixteenth Meeting of EU-Armenia Parliamentary Cooperation Committee

(civilnet.am) The sixteenth meeting of the EU-Armenia Parliamentary Cooperation committee concluded in Strasbourg on January 21. CivilNet discusses the highlights of the meeting with Bedo Demirdjian, Public Relations and Communications Officer at the European Armenian Federation for Justice and Democracy.