Հայ դատի հանձնախումբը ներկա կլինի Փերինչեքի գործով վճռի հրապարակմանը

(news.am) ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբը հոկտեմբերի 15-ին հետեւելու է ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական վճռի հրապարակմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը:

«Մենք հետեւելու ենք դատական նիստին Ստրասբուրգում, ինչպես եւ հունվարին, ներկա ենք լինելու վճռի հրապարակմանը: Այս պահին սպասելիքների եւ հետագա քայլերի մասին խոսել չենք կարող: Սպասում ենք դատավճռի հրապարակմանը»,- ասաց Բեդո Դեմիրճյանը:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական վճիռ կկայացնի հոկտեմբերի 15-ին՝ Ստրասբուրգում հանրային լսումների ժամանակ։

Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը հերքելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին եվրոպականմ դատարանը հաստատել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը։ Շվեյցարիան բողոքարկել էր որոշումը ՄԻԵԴ-ում։

Ստրասբուրգում հունվարի 28-ին տեղի էր ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով նիստը։ Հայաստանը գործում (Perincek v. Switzerland, App. no. 27510/08) ներգրաված է որպես երրորդ կողմ։

Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանում էին հանրահայտ փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Ռազմի Քլունին, Թոբի Քոլիսը։


EAFJD to closely follow judgment in Perincek case

(news.am) YEREVAN. – European Armenian Federation for Justice & Democracy (EAFJD) will closely follow delivering judgment in the case of Perinçek v. Switzerland, EAFJD communications officer Bedo Demirdjian told Armenian News-NEWS.am.

The European Court of Human Rights will deliver judgment in the case on October 15.

“We will be present at the public hearing in Strasbourg as we were in January. We cannot speak about expectations and further moves at the moment. We are looking forward to the judgment,” Mr. Demirdjian said.

In 2008, a Swiss court had convicted Dogu Perincek for denying the Armenian Genocide. In December 2013, the ECHR had ruled in favor of Perincek’s lawsuit that was filed against Switzerland. Subsequently, the Government of Switzerland petitioned that the Dogu Perincek case be referred for a review by the ECHR Grand Chamber.

Separately, Armenia had petitioned to the ECHR, and it now acts as a third party in this case, whose European Court of Human Rights Grand Chamber hearing was held on January 28.

Armenia was represented by famous lawyers Geoffrey Robertson, Amal Clooney.