Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի եկեղեցական համալիրի հանդիսավոր ընդունելությունների դահլիճում տեղի է ունեցել ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Ռուսաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի աջակցությամբ:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես է եկել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

Համերգի ընթացքում Տակահիրո Ակիբային հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիրը: