Ֆրանսահայ համայնքը Ֆրանսիային ցույց է տալիս Ադրբեջանի ագրեսոր դերակատարությունը

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Ֆրանսահայ համայնքն աշխատանքներ է տանում հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին Ֆրանսիային անընդհատ իրազեկելու համար,-լրագրողների հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը, իրենք փորձում են ցույց տալ, թե ինչպես է Ադրբեջանը ագրեսորի կարգավիճակով լարվածություն հրահրում Հայաստանի Հանրապետության ու Արցախի իր սահմաններում:

«Սա է մեր գործը Ֆրանսիայում, որ տեղեկացնենք, թե ինչ է տեղի ունենում սահմանին: Մենք ձգտում ենք, որ Ֆրանսիան Ալիևին ասի` բավական է այդպես գործես, թե չէ ավելի խիստ կլինենք քո դեմ: Հուսով ենք, որ դա կհաջողվի առաջիկա ամիսներին, բայց շատ դժվար գործ է»,-ասաց Հարութ Մարտիրոսյանը:

Նկար՝ Հարութ Մարտիրոսյան