ԼՂ հարցում առաջընթաց ակնկալելու հիմք չկա՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները. Կ. Մանոյան

(tert.am) Չեմ կարծում, որ ԼՂ հարցի բանակցություններում որևէ դրական տեղաշարժ պետք է ակնկալենք. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են կրկին հանդիպել միմյանց՝ համանախագահների մասնակցությամբ՝ ձևակերպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրակարգը: Ըստ նրա՝ բանակցություններին հայկական կողմը բարձրաձայնելու նոր հարց չունի, բացի նրանից, որ պետք է կրկնի, թե Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին:

Կիրո Մանոյանը գտնում է, որ առաջընթաց ակնկալելու հիմք չկա՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

«Եթե Իրանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը մեղմանա և ինչ-որ հարաբերություններ սկսվեն, կարծում եմ, որ ավելի շատ ճնշում կլինի բոլորի վրա` ներառյալ Ադրբեջանի, որպեսզի անպայման խաղաղությունը պահպանվի և քայլեր չձեռնարկվեն, որոնք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Բայց պարզապես բանակցությունների գործընթացից, կարծում եմ, որևէ դրական արդյունք անմիջական ապագայում պետք չէ ակնկալել»,-ասաց նա և նկատեց, որ առայժմ ամեն ինչ կտանի խաղաղությունը պահպանելուն:

Կիրո Մանոյանը նկատեց, որ Մադրիդյան հիմնարար սկզբունքների և դրանից բխող քայլերի վերաբերյալ Ադրբեջանը տակավին իր դրական տեսակետը չի արտահայտել, ինչը կարող էր հիմք ծառայել բանակցությունների ժամանակ:

«Ադրբեջանն անընդհատ փորձում է ստեղծել մի վիճակ, որ ոչ թե հարցը փաթեթային ձևով կարգավորվի, այլ փուլային»,-ասաց նա և նշեց, հայկական կողմը չի կարող նման մոտեցման համաձայնել:

Մասնավորապես Դաշնակցության դիրքորոշման վերաբերյալ նա ասաց, որ իրենք ոչ այնքան դեմ են այդ սկզբունքներին, որքան սկզբունքների հիման վրա նախատեսվող քայլերին։

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, մասնավորապես ապրիլի 22-24-ին ընկած հատվածում, ապա Մանոյանն, որ հայկական կողմի պատրաստվածությունը այդ ուղղությամբ նաև զսպեց, որ այդ օրերը քիչ թե շատ հանդարտ անցնեն:

«Այս իմաստով կարևոր էր, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նաև այնտեղ իր ներկայությամբ ցույց տվեց, որ սա անուշադրության մատնված խնդիր չէ, և բարեբախտաբար ունեցանք այն, ինչ ունեցանք»,-ասաց նա:

Ըստ Կիրո Մանոյանի ենթադրության՝ առաջիկա ամիսներին Ադրբեջանը մի քիչ ավելի զգույշ կլինի՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանում տեղի ունենալիք եվրոպական խաղերը:

«Եթե ամեն օր լրատվամիջոցներում պետք է հայտնվի լուր, թե Ադրբեջանի ու Հայաստանի, կամ ԼՂ-ի հետ սահմանի վրա ինչ-որ բախումներ են եղել, խաղերի մասնակցող եվրոպացիները այնքան էլ կարող է չպատկերացնեն՝ դա Բաքվո՞ւմ է, թե այլ տեղ է: Ադրբեջանի մասնակցությամբ ռազմական գործողությունների լինելն արդեն կազդի այդ ծրագրի վրա ևս, և կարծում եմ, որ Ադրբեջանը մինչ այդ խաղերն ավելի զուսպ կլինի, բայց պարզապես տեղաշարժ առաջիկա ամիսներին պետք չէ ակնկալել, քանի որ դրա հիմքը չկա»,-ասաց նա:


No grounds for progress in Nagorno-Karabakh peace process – Giro Manoyan

(tert.am) In an interview with Tert.am, Giro Manoyan, Head of the Hay Dat office, Armenian Revolutionary Federation Dashnaktsutyun (ARF-D), commented on a statement by the OSCE Minsk Group co-chairs, which reads that the Armenian and Azerbaijani FMs “agreed to meet each other, together with the Co-Chairs, to shape the agenda for the Presidents’ discussion, and welcomed an upcoming visit to the region by the Co-Chairs.”

In this context, he does not think any progress should be expected in the Nagorno-Karabakh process as the Armenian side has not any new issues to raise at the negotiations. Moreover, it will reiterate the need for Nagorno-Karabakh’s participation in the peace process.

No progress should be expected given the regional developments, Mr Manoyan said.

“If the West takes a softer line on Iran, I think all the sides, including Azerbaijan, will be pressed into maintaining peace and refraining from steps that could have unpredictable consequences. But, I do not think that the negotiations should be expected to produce any positive results in the foreseeable future,” Mr Manoyan said.

Azerbaijan has not so far welcomed the Madrid principles and steps envisaged by them, which could serve as a basis during the negotiations.

“Azerbaijan is constantly trying to create situations to get a stage-by-stage solution for the problem rather than a packaged solution,” Mr Manoyan said. However, the Armenian side cannot welcome such an approach.

Speaking of the ARF-D’s position, he said that the ARF-D is not so strongly against the principles as it is against the steps envisages by them.

As regards the situation on the border, particularly on April 22-24, Mr Manoyan said:

“In this respect, it was important that President of the Nagorno-Karabakh Republic (NKR) Bako Sahakyan was present there thus showing that the problem was not ignored, and, fortunately, we had what we actually had.”

According to him, Azerbaijan is going to be more cautious during the next few months, especially in the context of the 2015 European Games it is hosting.

“If every day mass media report incidents on the Armenian-Azerbaijani border on the Nagorno-Karabakh border, Europeans participating in the Games may not have the right idea of where it actually happens – in Baku or in some other place. Azerbaijan’s involvement in hostilities will certainly affect the program. I think that Azerbaijan will show more restraint before the Games. However, no progress should be expected during the coming months because no preconditions for that are available.”