Ընտրություններն անցնում են բավականին լավ. դիտորդ

(yerkir.am) Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Արցախ են ժամանել բազմաթիվ պատվիրակություններ՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից:
Ինչպես ԼՂՀ-ից հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից դիտորդական առաքելություն կատարելու նպատակով Արցախ ժամանած Վահե Անտոնյանն արձանագրեց, որ ընտրություններն անցնում են բավականին լավ: Նա տեղեկացրեց, որ առավոտյան կանուխ այցելել են Մարտունու շրջան: Վահե Անտոնյանը տեղեկացրեց նաև, որ պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն նաև Ստեփանակաերտի և Շուշիի ընտրատեղամասերում: Վահե Անտոնյանին բնորոշմամբ՝ ընտրողների մեծ մասը իրենց քաղաքացիական պարտքը կատարել են արդեն մինչև օրվա երկրորդ կեսը:

ՀՅԴ Հայ դատի եվրոպական հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի կարծիքով՝ ընտրություններն անցնում են բավականին լավ:

Նկար – (Ձախէն) Եվրոպայի Հայ Դատի գրասենյակ՝ Վիկտորիա Աբրահամյան, Գասպար Կարապետեան եւ Հեղինե Էվինյան, Կանադայի Հայ Դատի Հանձնախումբ՝ Վահե Անտոնեան