ՀՅԴ. Ադրբեջանը կշարունակի խախտել հրադադարը

(news.am) Տեսանելի ապագայում Ադրբեջանը չի փոխի ղարաբաղյան հարցում իր քաղաքականությունը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը՝ 2015թ.  ղարաբաղյան հարցի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները կանխատեսելով:

Ըստ նրա՝ պաշտոնական Բաքուն շփման գծում դիմում է դիվերսիայի՝ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացից ունեցած դժգոհությունից ելնելով: «Այդկերպ Ադրբեջանն իր դժգոհությունն է արտահայտում բանակցությունների սեղանին դրված փաստաթղթից, որը ներկայացրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները», – վստահ է Մանոյանը:

Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը կշարունակի նման քայլերի դիմել, խախտել հրադադարը՝ փորձելով ներգործել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի պաշտոնական Բաքուն գիտակցի, որ չի կարող երկար «գերության մեջ պահել» խնդրի կարգավորումը»,- ամփոփեց Կիրո Մանոյանը: