«Գործնական կերպով ցոյց պիտի տամ աջակցութիւնս հայութեան հանդէպ» ըսաւ Ռենա Տուրու
(ԱԶԱՏ ՕՐ) Հ.Յ.Դ. Աթէնքի «Գաբրիէլ Լազեան» կոմիտէի հրաւէրով, Երեքշաբթի 18 Նոյեմբերի երեկոյեան, Գարէայի «Ազատամարտ» ակումբը այցելեց Ատիկէի նահանգապետ Ռենա Տուրուի գլխաւորած պատուիրակութիւնը: Նոյն առիթով եւ յատուկ հրաւէրով ներկայ եղաւ նաեւ Վիրոնայի քաղաքապետ Աքիս Քաթոփոտիս:
Նահանգապետի եւ քաղաքապետի պատուիրակութեանց մաս կը կազմէին Վիրոնայի քաղաքապետական խորհուրդի նախագահ Վասիա Սարոլա, փոխ քաղաքապետ Տիմիդրիս Քոքալիս եւ իրենց քարտուղարներն ու օգնականները:
Երիտասարդ նահանգապետուհի Ռենա Տուրու եւ բազմանդամ պատուիրակութիւնը, ջերմ ու անմիջական վերաբերմունք ցոյց տալով, խանդավառ եւ սրտաբուխ զրոյց ունեցան ներկաներուն հետ:
Ներկայ էին Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչը, Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի ատենապետն ու անդամներ, Հ.Յ.Դ. «Գաբրիէլ Լազեան» կոմիտէի անդամները, «Արմենիքա» պարբերաթերթի եւ «Ազատ Օր» օրաթերթի խմբագիրները:
Բարի գալուստի խօսքը ուղղեց «Գաբրիէլ Լազեան» կոմիտէի հերթապապ ընկ. Յովհաննէս Ղազարեան, որ համառօտ անդրադարձաւ հայ եւ յոյն բարեկամական դարաւոր կապերուն տարիներուն ընդմէջէն, մինչեւ ներկայ օրերս: Ան անդրադարձաւ շրջանի մէջ հաստատուած հայութեան իրավիճակին գաղթականական առաջին տարիներէն, նշեց շրջանի մէջ միութենական գործօններու աշխատանքը եւ ծաւալած գործունէութիւնը, յիշեցուց Վիրոնայի քաղաքապետութեան եղբայրացումը հայրենի Նոյեմբերեան քաղաքին հետ, յոյս յայտնելով թէ բոլորի ճիգերով կարելի է լրջօրէն վերաշխուժացնել երկկողմ կապերը:
Յաջորդաբար խօսք առաւ Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ ընկ. Քերոբ Էքիզեան որ ներկայացուց Հայ Դատի եւ համահայկական առաջադրանքներու հարցերը, այս բոլորին մէջ նշելով յունահայ գաղութի դերակատարութիւնը եւ գործունէութիւնը: Ան մանրամասնեց գաղութային մեր կառոյցներու դերը, առնուած նախաձեռնութիւնները եւ աշխատանքի ընդհանուր մարզը: Ընկ. Քերոբ Էքիզեան յատուկ անդրադարձած է Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին, Հայաստանի մէջ ոգեկոչական ձեռնարկներուն առիթով կազմակերպուելիք միջոցառումներու մասին տեղեկութիւններ փոխանցելով:
Շնորհակալական խօսքերով հանդէս եկաւ նահանգապետուհի Ռենա Տուրու, իրեն ուղղուած հրաւէրին եւ ջերմ ընդունելութեան համար: Ան յայտնեց թէ քաջատեղեակ է հայութեան պատմութենէն եւ ծանօթ ու սիրահար է հայկական մշակոյթին: Խօսեցաւ Ատիկէի նահանգապետութեան հովանաւորութեամբ ամէն տարի կազմակերպուող Ապրիլեան ոգեկոչական ձեռնարկներու մասին, հաւաստիացնելով իր զօրակցութեան եւ գործնական ձեւով հայութեան աջակցելու իր նպատակի մասին: Շեշտեց թէ մարդիկ երբեք պէտք չէ մոռնան իրենց պատմութիւնը, այլ պահպանեն իւրայատկութիւնը եւ մշակութային յատկանիշները:
Յաջորդաբար խօսք առաւ Վիրոնայի քաղաքապետ Աքիս Քաթոփոտիս, որ մանրամասնեց շրջանէն ներս քաղա քապետութեան առնելիք քայլերը, յայտնելով թէ արդէն որոշուած է եւ մօտ ատենէն պիտի սկսի իրագործուիլ՝ Գարէայի բազմայարկանի շէնքերու շրջակայքի եւ բնութեան բարեզարդումը: Ան յայտնեց թէ ծանօթ է հայութեան հարցերուն, մանաւանդ Աթէնքի 43րդ միջնակարգ լիկիոնի մէջ իր պաշտօնավարութեան օրերէն, երբ հայ աշակերտներուն ընդմէջէն նաեւ մօտ զգացած է հայութեան հարցերուն:
Քաղաքապետը անդրադարձած է նաեւ Վիրոնա-Նոյեմբերեան եղբայրացման գործընթացին, յայտնելով թէ պիտի հետազօտուին ապագայի գործակցութեան հարցերը, վերաշխուժացնելով եղբայրացման գործընթացը:
Հանդիպումը անցած է շատ ջերմ մթնոլորտի մէջ: Հիւրերը հիւրասիրուած են Գարէայի Հ. Կ. Խաչի «Աղթամար» մասնաճիւղի ընկերուհիներուն կողմէ պատրաստուած համեղ եւ ընտիր աղանդերներով, արժանանալով հիւրերու գովասանքի խօսքերուն:
Επίσκεψη της Περιφερειάρχη Ρένας Δούρου στην Εθνική Αρμενική Επιτροπή
Τα γραφεία της Αρμενικής Εθνικής Επιτροπής Βύρωνα – Καρέα επισκέφθηκε την Τρίτη 18 Νοεμβρίου, η Περιφερειάρχης Αττικής Ρένα Δούρου. Την πρόσκληση της Αρμενικής Εθνικής Επιτροπής αποδέχθηκαν ο Δήμαρχος Βύρωνα Γρηγόρης Κατωπόδης, η Πρόεδρος του Δημοτικού Συμβουλίου Βασιλική Σάρολα, ο Αντιδήμαρχος Οικονομικών Δημήτρης Κόκκαλης και ο τέως Συμπαραστάτης του Δημότη και της Επιχείρησης και πρώην Δημοτικός Σύμβουλος του Δήμου Βύρωνα Δημήτρης Σάρολας.
Την Περιφερειάρχη Αττικής και τον Δήμαρχο Βύρωνα, υποδέχθηκαν ο Πρόεδρος της Αρμενικής Εθνικής Επιτροπής Ελλάδος Κερόπ Εκιζιάν, ο Πρόεδρος της Αρμενικής Εθνικής Επιτροπής Βύρωνα – Καρέα Οβανές Γαζαριάν και τα μέλη Αβακιάν Αγκόπ, Ραφή Καζαριάν, Αλίς Φαραντζιάν, Μαρή Γεζισεγιάν, Κρικόρ Τσιλιγκιριάν. Παρέστησαν, επίσης, ο Πρόεδρος του Αρμενικού Κυανού Σταυρού Καρέα Ροζίκ Μισακιάν και το μέλος Αζνίβ Καρακεσισιάν, η Διευθύντρια της εφημερίδας “Αζάτ Ορ” Χριπσιμέ Γιακουπιάν, οι εκπρόσωποι του περιοδικού “Αρμενικά” Μάικ Τσιλιγκιριάν και Κουήν Μινασιάν και ο Υπεύθυνος του Αθλητικού Τμήματος και Προσκόπων Σαρκίς Ερτζενιάν.
Στη συζήτηση που ακολούθησε, η Περιφερειάρχης Αττικής και ο Δήμαρχος Βύρωνα – αφού ενημερώθηκαν από τους υπεύθυνους για τη δράση της Αρμενικής Εθνικής Κοινότητας – αναφέρθηκαν στον πολύ σημαντικό ρόλο που διαδραματίζει η Αρμενική Εθνική Επιτροπή τόσο στη διατήρηση της ιστορικής μνήμης, όσο και στην προσπάθεια επίλυσης προβλημάτων των μελών της Αρμενικής Κοινότητας.
Τέθηκαν, επίσης, οι βάσεις για μια μελλοντική συνεργασία σε πολιτιστικό επίπεδο, παράγοντες που βοηθούν στην ομογενοποίηση και αδελφοποίηση πληθυσμών με πολυπολιτισμικά χαρακτηριστικά. Οι παριστάμενοι ενημερώθηκαν και για τις εκδηλώσεις που θα πραγματοποιηθούν το επόμενο έτος με αφορμή τη συμπλήρωση εκατό ετών από τη γενοκτονία των Αρμενίων και πιο συγκεκριμένα, την 24η Απριλίου 2015, ημέρα μνήμης της δραματικότερης και τραγικότερης σελίδας του Αρμενικού Έθνους και μιας από τις μελανότερες σελίδες της Παγκόσμιας Ιστορίας. Μετά το τέλος της συνάντησης, η Αρμενική Εθνική Επιτροπή Βύρωνα – Καρέα, παρέθεσε δείπνο στα τιμώμενα πρόσωπα.