Ադրբեջանը վստահ չէ պատերազմի վերսկսման դեպքում իր հաղթանակի վրա

(յուլիսի 4, news.am) Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում հաղթված լինելու վախից: Այս մասին Այսօր՝ հուլիսի 4-ին, մամուլիսի ասուլիսին հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի եւ քաղաքական հարեցրի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով շփման գծում իրավիճակի սրացման եւ ադրբեջանական կողմից դիվերսիոն գործողությունների շարունակությանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը իրեն «լացկան երեխայի» պես է պահում, քանի որ դժգոհ է միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկություններից եւ անընդհատ փորձում է ցույց տալ, որ կարող է փոխել իրավիճակը: «Ադրբեջանը վստահ չէ, որ պատերազմի վերսկսման դեպքում հաղթանակի կտանի: Սակայն ադրբեջանական կողմի գործողությունները վտանգավոր են նրանով, որ կարող են վերաճել պատերազմի. որքա՞ն կարելի է խախտել հրադադարը եւ պատասխան չստանալ: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը օգտագործի Ադրբեջանին ճնշելու իր լծակները, հրադադրի խախտման նմանատիպ խախտումները թույլ չտալու նպատակով», – ընդգծել է Կիրո Մանուկյանը: