Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը Վաշինգթոնում

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը Վաշինգթոնում կանցկացնի քաղաքական խորհրդակցութիւններ՝ ներառեալ Կոնգրեսի ճեպազրոյցները, վերլուծական կենտրոնների կլոր սեղանները, համալսարանական դասախօսութիւնները եւ համայնքային հաւաքները՝ Վաշինգթոն կատարելիք այցի ընթացքում, որը համընկնում է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Դաշնային Քաղաքականութեան Սեմինարի հետ:

Նախարար Բաբայանը հիմնական ելոյթը կը ներկայացնի Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Արցախի անվտանգութեանն ու ազատութեանը նուիրուած միջոցառմանը, որը տեղի կունենայ պատմական Վուդրոյ Վիլսոնի տուն-թանգարանում: Սա մեծարում է ԱՄՆ այն նախագահին, ով է 1918թուականին եղավ Հայաստանի Առաջին Հնարապետութեան ստեղծման կողքին: Բաբայեանե նաև լինելու է գլխաւոր բանախօս «ՔԷփիթոլի ողջոյնը Արցախի անկախութեանը» միջոցառմանե, որը կազմակերպուել է Կոնգրեսի հայկական յանձնախմբի հետ համատեղ, և տեղի կունենայ երկուշաբթի, սեպտեմբերի 19-ին։ COVID-19-ի հետ կապուած Կոնգրեսի կանոնակարգերի համաձայն՝ Արցախի ազատութեան կողմնակիցները պէտք է խնդրէն մասնակցել Կապիտոլիումի միջոցառմանը` գրանցուելով anca.org/rsvp կայքում։

«Մենք ողջունում ենք նախարար Բաբայանի խորհրդակցութիւնները Վաշինգտօնում ԱՄՆ քաղաքականութիւն մշակողների եւ արտաքին քաղաքականութեան շահագրգիռ կողմերի հետ, ինչպէս նաեւ նրա խօսքերը Կապիտոլիումի միջոցառմանը, Վիլսոն տուն-թանգարանում եւ մեր քաղաքականութեան համաժողովում, որպէս բովանդակալից ներդրում Արցախի Հանրապետութեան կարգավիճակի եւ անվտանգութեան հարցում ԱՄՆ կառուցողական ներգրաւուածութեան գործում»,- ասաց Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) գործադիր տնօրէն Արամ Համբարեանը: «Արցախի ձայնը՝ Վաշինգթոնում եւ համաշխարհային հարթակում, ներկայացնում է հայ ազգի աննկուն վճռականութիւնը, յարատեւ ժողովրդավարական ձգտումները՝ համբերելու, գոյատեւելու եւ խաւարի ու բռնապետութեան ուժերի դէմ համաշխարհային ազատագրթեան։

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Դաշնային քաղաքականութեան սեմինարը ներառում է չորսօրեայ ներկայացումներ, կլոր սեղան-քննարկումներ եւ Քէփիթալ Հիլզի այցելութիւնների շարք Հայ Դատի Յանձնախմբի ty.akan մասնաճիւղերի եւ համայնքների ղեկավարների համար: Այն կը կենտրոնանայ Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) ռազմավարական առաջնահերթութիւնների առաջխաղացման և նպատակային նախաձեռնութիւնների վրայ, ինչու չէ եւ նաև արդարութեան ապահւում Հայոց ցեղասպանութեան համար:

Վաշինգթոն կատարած այցից յետոյ Բաբայանը կը մեկնի Քալիֆորնիայ մի շարք միջոցառումների եւ հանդիպումների ամերիկահայ համայնքի ղեկավարների եւ ընտրուած պաշտօնեաների հետ: