Էթնիկ զտումներ Ղարաբաղում․ Հայ դատի Մերձավոր Արևելքի գրասենյակի հայտարարությունը

Մերձավոր Արևելքում Հայ Դատի Գրասեյակը դատապարտում է օգոստոսի 3-ի առավոտյան Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիվ գործողությունները՝ խախտելով տարածաշրջանում հրադադարի մասին հռչակագիրը։
Գրասենյակը գտնում է, որ Ղարաբաղում տեղի ունեցածը 2020 թվականի նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի կողմից Ղարաբաղում հայ բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտումների գործողությունների շարունակությունն է։
Հայերի դեմ վերջին ռազմական գործողությունները հանգեցրել են 19 հայ զինվորների վիրավորմանը, որոնցից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ինչը պահանջում է ահազանգել, որ այդ գործողությունները կսրվեն և կրկին կբռնկվի տարածաշրջանը։
Միջազգային վերահսկողության բացակայության պայմաններում Հայ Դատի Միջին Արեվելյան Գրասենյակը կոչ է անում միջազգային հանրությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ղարաբաղյան ճակատներում տեղի ունեցող վտանգավոր վատթարացումը և Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի դեմ իրականացվող էթնիկ զտումները, և կոչ է անում, լուծում գտնել , որ կ՝երաշխավորի ապահովել տարածաշրջանի և Ղարաբաղի բնիկ Հայ ժողովրդի անվտանգությունը։

Բեյրութ 4 օգոստոսի 2022 թ