Հանդիպում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահի և ՀՅԴ Հունաստանի ԿԿ ներկայացուցչի հետ

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն մարտի 10-ին հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի և ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հռիփսիմե Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, անվտանգային և հումանիտար հիմնախնդիրները: Մտքեր են փոխանակվել օտարերկրյա քաղաքական շրջանակներում և մասնավորապես եվրոպական երկրներում ի նպաստ Արցախի աշխատանք ծավալելու կապակցությամբ:

Հյուրերը տեղեկացրել են իրենց այցելության ընթացքում Արցախի պետական պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:

aparaj.am