Հարգանքի տուրք՝ նահատակված հայորդիների հիշատակին

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցները «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին նահատակված հայորդիների հիշատակին։

Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից ժամանած մոտ 50 ներկայացուցիչները «Եռաբլուր» պանթեոնից կմեկնեն Գորիս՝ շարունակելու խորհրդաժողովի աշխատանքները։