Հանդիպում Նիդերլանդների արտգործնախարության պաշտոնյայի հետ

Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը այսօր երկրի արտգործնախարարությունում հանրագիր հանձնեց Արևելյան Եվրոպայի բաժնի պատասխանատուներ՝ Շառլոթե վան Բաքին և Իրենե Կրախտին։

Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին՝ Մասիս Աբրահամյանը և Նուբար Վարդանյանը։ Բովանդակային զրույցի ընթացքում քննարկվեցին Արցախում այսօր տիրող իրավիճակը, Նիդերլանդների խորհրդարանի հայանպաստ որոշումները և կառավարության արտաքին քաղաքականությունը։

Երկուստեք բարձր գնահատվեց նման հանդիպումների կարևորությունը՝ տեղեկությունների փոխանցման և հարաբերությունների զարգացման համար։ Տիկին Բաքը վստահեցրեց, որ Նիդերլանդները շարունակելու են հնարավոր բոլոր միջոցները ներդնել Արցախի հիմնահարցի լուծման համար, ինչպես նաև Հայաստանի և Արցախի զարգացմանը հարատև աջակցություն ցուցաբերելու գործում։

Հայ դատի Նիդերլանդների հանձնապումբ