Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանին:

Այդ մասին դիվանագետը գրել է իր Twitter-ում:

«Քեն Խաչիկյանը ԱՄՆ հայ համայնքի հստակ ձայնն է»,- գրել է Ուորլիքը՝ չներկայացնելով հանդիպման մանրամասները: