Հայաստանն ու Արցախը պետք է ռազմավարական համաձայնագիր ստորագրեն․ Կիրո Մանոյան

Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելը ժամանակ շահելու խաղ չէ։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Իսկապես խնդիր է, երբ ասվում է՝ ԼՂՀ-ն ի վերջո մասնակցելու է բանակցություներին, բայց ինչ-որ փուլից։ Այդ ինչ-որ փուլը ո՞րն է, դա անիմաստ է։ Սա  նշանակում է, որ Արցախի իշխանությունները հանդես են գալու ամեն ինչին դեմ, դրա համար անհրաժետ է, որ նրանք հենց սկզբից լինեն»,- կարծում է Մանոյանը։

Ըստ նրա՝ հարցի կարգավորմանը կնպաստի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը և դրան պետք է աջակցի Հայաստանը։

«Դրա առաջին քայլերից մեկը պետք է լինի Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական համաձայնագրի ստորագրումը, որտեղ շատ հարցեր իրենց պատասխաները կստանան և  խնդիրները կսկսեն լուծվել։ ՀՀ վարչապետը  ստիպված չի լինի հիշեցնելու աշխարհին, որ ինքը չի կարող Արցախի իշխանություների փոխարեն խոսել, որովհետև դրանով պարզ կլինի ինչ է վերապահված Հայաստանին, ինչ՝ Արցախին»,- եզրափակել է նա։