Խտրական ընտրություն է կատարվել հայկական տուրօպերատորական ընկերության դեմ. ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի արձագանքը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հայկական տուրօպերատորական ընկերության դեմ սահմանված պատժամիջոցներին, որոնք պայմանավորված են իրանական Mahan Air ավիաընկերության հետ համագործակցելու հանգամանքով:

Նա ընդգծել է, որ որոշ ակնհայտ տվյալներ հաշվի չեն առնվել. արդյունքում անհասկանալի խտրական ընտրություն է կատարվել վերոնըշյակ  ավիաընկերության հետ աշխատող բազմաթիվ ընկերություններից: Նա, հղում կատարելով  ամերիկացի լրագրող Է. Օթոլենգիի իրականացրած հետազոտության տվյալները, նշել է, որ դրանք անտեսվել են պատժամիջոցների մասին նյութի հրապարակման ժամանակ: Այսպես՝ Mahan Air-ի հետ առնվազն 67 գործակալություն է աշխատել, այդ թվում՝ 8 տուր-օպերատոր Թուրքիայից: Իրական ավիաընկերության պաշտոնական կայքում հրապարակված 26 մասնաճյուղերից և վաճառքի գրասենյակներից երեքը գործում են Թուրքիայում:Սակայն խոսվում է միայն Մալայզիայում, Թաիլանդում և Հայաստանում գործող երեք ընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մասին:Չկա նաեւ որևէ պաշտոնական մեկնաբանություն պատժամիջոցներ սահանելու ընտրովի բնույթի վերաբերյալ: Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն զերծ են մնացել Mahan Air-ի հետ կապված պատժամիջոցներից, այլև ազատ ուղևորության հնարավորություն են ստացել դեպի Իրան: