Հայ դատը Գերմանիայի քաղաքական ուժերի շրջանում Արցախի հարցի ակտիվ քարոզարշավ է անցկացնելու

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Գերմանիայի Հայ դատի հանձնախումբն առաջիկա աշխատանքներում շեշտը դնելու է Արցախի հարցի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անդրանիկ Ազնավուրյանը՝ անդրադառնալով առաջիկա անելիքներին և Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների սրացմանը:

-Պարոն Ազնավուրյան, վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերությունները բավական սրվել են: Տեսնում ենք, որ Գերմանիայից կոշտ արձագանքներ են գալիս: Ի՞նչ տրամադրություններ են Գերմանիայում ներկայում, և որքանով է ստեղծված իրավիճակը նպաստում հայկական հարցերն առաջ տանելու գործում:

-Այո, Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները բավական սրվել են: Գերմանիայում Թուրքիայի նկատմամբ բացասական րամադրություններ կան: Հանրության մոտ բացասական կեցվածք կա: Ընդհանուր տպավորությունն այն է, որ Թուրքիան փորձում է շահագործել իր ռազմավարական դիրքը հատկապես միգրանտների, փախստականների հարցում: Հետևաբար, Թուրքիան, այդ հարցն օգտագործելով, փորձում է քաղաքական հարթությունում Գերմանիայից ստանալ այնքան, որքան հնարավոր է՝ նյութական, Էրդողանի իշխանության ամրապնդում, ինչու չէ նաև հայկական հարցերում շահեկան դիրքեր: Մենք տեսնում ենք, որ Գերմանիան պաշտպանողական դիրքից անցում է կատարում ավելի ագրեսիվ քաղաքական դիրքերի և փորձում է Թուրքիային ցույց տալ, որ նա չի կարող իր բոլոր մտածածներն իրագործել, մանավանդ, մարդու իրավունքներին վերաբերող հարցերի հետ կապված: Գերմանիայի քաղաքական գրեթե բոլոր ուժերը միահամուռ, որոշները փոքր-ինչ ավելի առաջ գնալով, մասնավորապես, ձախակողմյաններն ու կանաչները, ցանկանում են ավելին պահանջել Գերմանիայի կառավարությունից: Այն ինչ Գերմանիայի կառավարությունն այսօր որդեգրել է, բավական խիստ է:
Ինչ վերաբերում է հայկական հարցերին, ապա ասեմ, որ Գերմանիայում չեն ուզում հայկական հարցը կապել Թուրքիայի նկատմամբ իրենց պաշտոնական կեցվածքի հետ: Եթե հիշում եք Գերմանիայի իշխանությունները բանաձև ընդունեցին Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված, այսօր էլ այս երկիրը հստակ կանգնած է իր այդ որոշման կողքին: Դա արդեն Թուրքիայի համար լուրջ հարց է, և թուրքական կողմը ցանկանում է, որ դա փոխվի, նույնիսկ անամոթաբար պահանջեց, որ այդ որոշումը հետ քաշվի: Մոտեցում, որը, ինչպես տեսնում ենք Գերմանիայում ընդհանրապես ընդունելի չէ:

-Պարոն Ազնավուրյան, ձեր վերլուծություններն ի՞նչ են ցույց տալիս, Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի դիրքորոշումը, հարաբերությունների սրացումը արդյո՞ք նկատվում է նաև Եվրամիության անդամ մյուս երկրներ մոտեցումներում, թե սա զուտ գերմանա-թուրքական գործ է:

– Ոչ, սա զուտ գերմանա-թուրքական գործ չէ, այլ Եվրոպա-Թուրքիա գործ է: Պետք է նկատի առնել այն, որ Գերմանիայում ամենամեծ թուրքական համայնքն է, բնականաբար այն Թուրքիայի լուսարձակի տակ է հայտնվել: Ինչ վերաբերում է մյուս եվրոպական երկրներին, ապա այնտեղ կան թուրքեր, սակայն այդքան ուժեղ, կազմակերպված  չեն այդ համայնքները: Գերմանիայում կան Էրդողանի համակիր շատ մեծ թվով թուրքեր, որոնք պատրաստ են քաղաքական ոտնձգություններ կազմակերպելու: Բնականաբար, Թուրքիայի առաջին թիրախը Գերմանիան է, եթե կարողացավ Գերմանիային դնել իր ուզած ճանապարհի վրա, ապա մնացած եվրոպական երկրները, երևի թե, իր կարծիքով, ավելի դյուրին կլինեն: Եվ մենք այսօր Գերմանիայի պաշտոնյաների, գործիչների հայտարարություններում տեսնում ենք, որ իրենք պահանջում են Եվրոպայից կտրուկ կեցվածք Թուրքիայի նկատմամբ:

-Նշեցիք, որ Գերմանիայում Էրդողանի մեծ թվով համակիրներ կան, կարո՞ղ ենք ասել, որ ներքին ընդվզումները չեն բացառվում:

-Չի բացառվում, դա միշտ պետք է նկատի ունենալ: Մի քանի առիթներով նման բաների փորձ եղավ, բայց զսպվեցին: Դա հատկապես եղավ հանրաքվեի նախաշեմին, երբ թուրք գործիչները եկան և այստեղ ելույթներ ունեցան ընտրապայքարի շրջանակում, այստեղ բավական խլվրտումներ տեղի ունեցան:

-Պարոն Ազնավուրյան, Գերմանիայի Հայ դատի հանձնախումբն ի՞նչ աշխատանքներ է նախատեսում առաջիկայում, օրակարգային ի՞նչ հարցեր կան նախատեսված:

-Հայոց ցեղասպանության հարցը կարևոր է, սակայն Գերմանիայում հրատապ չէ, որովհետև այդ ուղղությամբ բավական աշխատանք տարվել է, հետևաբար շեշտը դնում ենք Արցախի հարցի վրա: Արցախի հարցով, ցավոք, մեր հանրությունն այնքան պատրաստված չէ, որքան Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված: Հետևաբար` այստեղ հսկայական աշխատանք կա անելու նախ Արցախի հարցը միջազգային հասկացողությամբ բացատրելու, ներկայացնելու, որ այստեղ ոչ միայն պատմական հողերի հետ կապված հարցեր են, այլև իրավական: Նրբությունները նկատի առնելով, այստեղ պետք է լուրջ քարոզչական աշխատանք սկսել: Ցավոք, Գերմանիայում Արցախի քաղաքական ներկայացուցչությունը քաղաքական խոսակցություններից, կարծես, դուրս է մնացել, նախահարձակ աշխատանք նկատելի չէ: Հետևաբար` այդ ուղղությամբ ենք աշխատելու:

-Իսկ աշխատելու եք այն ուղղությամբ, որ Գերմանիայի քաղաքական, հասարակական գործիչների բերեք Արցախ, տեղում ծանոթանալու խնդրին:

-Անշուշտ, դա նույնպես կա: Ներկայում էլ Գերմանիայից գործիչներ գալիս են Արցախ, ապագայում էլ կշարունակվի այդ աշխատանքը: Բայց կարծում եմ, որ այդ այցերը, իրենց դրական կողմերն ունենալով հանդերձ, քաղաքական որոշումների վրա այդպես ուժեղ ազդեցություն կարճ ժամանակում չեն ունենալու: Այստեղ հստակ քաղաքական շահեր կան, հետևաբար այս շահերը պետք է գերմանական կուսակցություններին բացատրել, ցույց տալ, որ պարզապես Ադրբեջանի կողմ լինելով, հարցերը չեն լուծվի, ընդհակառակը ավելի կխորանան: Պետք է խաղաղություն հաստատող լուծում մտածել: Հետևաբար` քաղաքական կուսակցությունների մոտ ակտիվ քարոզարշավ պետք է կատարենք՝ ներկայացնելով խնդրի բոլոր կողմերը և լուծման իմաստով Արցախի ժողովրդի ակնկալիքները:

Աննա Գզիրյան

Armenian National Committee of Germany to focus on Artsakh issue

(ARMENPRESS) The Armenian National Committee of Germany will focus on the Artsakh issue in its upcoming activities, head of the committee Andranik Aznavuryan told ARMENPRESS, commenting on their plans and the recent tension in the German-Turkish relations.

Mr. Aznavuryan, the German-Turkish relations have rather deteriorated recently. We see that Germany is making tough statements. What are the sentiments in Germany now, and to what extent does this situation contribute to advancing Armenian issues?

Indeed, the German-Turkish relations are quite strained. Negative sentiments exist in Germany for Turkey. The society’s attitude is negative. The general impression is that Turkey attempts to abuse its strategic positions namely in the migrant and refugee matter. Therefore, Turkey is attempting to gain from Germany as much as possible in the political arena, by using this issue – material, why not even beneficial positions in the Armenian issues, and strengthening Erdogan’s power. We see that Germany is shifting from defensive positions to more aggressive political positions and is trying to show Turkey that it cannot realize all its plans, especially the issues regarding human rights. Almost all political forces of Germany collective want to demand more from the government, especially the leftists and the greens. Germany’s current stance is rather strict.

In terms of Armenian issues, I have to say that Germany doesn’t want to link the Armenian issue with their official stance on Turkey. If you remember the German authorities passed a bill on the Armenian Genocide issue, and today also Germany is firmly backing this decision. This is a serious issue for Turkey, and the Turkish side wants this to change, they even shamefully demanded a retraction. An attitude, which we see is absolutely unacceptable for Germany.

Aznavuryan also mentioned that this tension isn’t simply a matter of German-Turkish relations, but rather a Europe-Turkey matter.

Mr. Aznavuryan, what are the upcoming activities of Germany’s Armenian National Committee?

The Armenian Genocide issue is important, but it isn’t urgent because much work has already been done in this direction, therefore we will put the emphasis on Artsakh. Unfortunately our society isn’t as prepared in terms of Artsakh as it was for the Armenian Genocide matter. Therefore huge work needs to be done, firstly to explain the Artsakh issue under international understanding, present that this isn’t only about historic lands, but also legal issues.

“We must think of a solution which will establish peace, therefore we must carry out active campaigning in political parties, to present all sides of the problem and the expectations of the people of Artsakh, in terms of a solution.

Anna Gziryan