Վախճանւել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Օքէ Դաունը

Խորը վշտով համակւած յայտնում ենք, որ վախճանւել է շվեդ հայտնի բազմավաստակ պրոֆեսոր, Ստոկհոլմի համալսարանի ազգաբանութեան դասախօս, հայ ժողովրդի մեծ բարեկամ Օքէ Դաունը։

Օքէ Դաունը հիմնադիր անդամ է եղել Շւեդիայում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման Հայ-Շւեդական Յանձնախմբի:

Նա 60 աշխարհահռչակ ակադեմիկոսների հետ միասին ստորագրեց Շւեդիայի խորհրդարանին ներկայացւած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդրագիրը։

Շւեդական և հայկական թերթերում բազմիցս տպագրւել են նրա գրած Հայոց Ցեղասպանութեան և հայկական իրականութեան կապւող բազմաթիւ յօդւածներ, ինչպէս օրինակ’
Armenisk diasporaidentitet.
Armenien och Turkiet och värdet av nationell stolthet
Artikel om folkmordet 1915
Den armeniska frågan

Շւեդիայի Հայ Դատի Յանձնախումբը իր խորին ցաւակցութիւնն է յայտնում այրի տիկին Լաուրային և Օքէ Դաունի ընտանիքի անդամներին: