Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Հոլանդահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պահանջագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, ով քիչ առաջ էր դուրս եկել խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից:

«Մեզ ընդունեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Փիթր Օմտզիխտը, ով հաճախ հանդես է գալիս ի նպաստ մեր շահերի պաշտպանության: Հանդիպմանը բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ կային: Մենք ներկայացրեցինք մեր պահանջագիրը: Մեր հիմնական խնդիրն այն է, որ Նիդերլանդները վերջին շրջանում մեզ համար տարօրինակ քաղաքականություն է որդեգրել` ցեղասպանության փոխարեն օգտագործելով ցեղասպանության խնդիր բառը: Դա մեզ ցավ է պատճառում: Մենք նշեցինք, թե որքան սխալ է այդ քաղաքականությունը: Այդ քաղաքականության պատճառով է, որ Թուրքիան այսօր շատ ավելի կոշտ դիրքորոշում ունի Նիդերլանդների հանդեպ: Այն, որ հոլանդացիներն ասում էին չնեղացնենք թուրքերին, չասենք ցեղասպանություն բառը, մեր համոզմամբ, հակառակ ազդեցությունն ունեցավ»,-ասաց Մասիս Աբրահամյանը:

Ներկայացված պահանջագիրը կքննարկվի և առաջիկայում կտրվի պատասխան: Մասիս Աբրահամյանը լիահույս է, որ նոր կառավարությունը շրջադարձ մոտեցում կցուցաբերի և իրերը կկոչի իրենց անունով:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդներում հայ համայնքն անցկացնելու է միջոցառումների շաբաթ: Ապրիլի 22-ին մեծ ցույց կանցկացվի Ամստերդամում:
Մասիս Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսած՝ միջոցառումներին մեծ թվով հայեր են մասնակցում: Արդեն պայմանավորվածություն կա ոստիկանության հետ, ճշտվել են այն փողոցները, որտեղով անցկացվելու է քայլարշավը: Մասնակիցները երթով շարժվելու են Ամստերդամի ցույցերի հավաքատեղի` հրապարակ: Հանրահավաքին կմասնակցեն ականավոր դեմքեր, ցեղասպանությունների դեմ պայքարի ջատագովներ: Հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 23-ին, 24-ին:

(Լուսանկար – ՀՅԴ Նիդերլանդների Գարեգին Նժդեհ Երիտ. Միութիւն)

Dutch-Armenians submit claim to Netherlands Parliament on Armenian Genocide issue

(ARMENPRESS) Dutch-Armenians have submitted a claim regarding the Armenian Genocide issue to the Parliament of Netherlands, Masis Abrahamyan, chairman of the Dutch Armenian Committee for Justice and Democracy told ARMENPRESS, who has just completed a meeting with the chairman of the foreign relations committee of the Parliament.

“We were received by acting chairman of the foreign relations committee Pieter Omtzigt, who often speaks for the benefit of the protections of our interests. Representatives of all parties were present at the meeting. We presented our claim. Our main issue is that lately the Netherlands has adopted a strange policy for us – using the genocide issue word instead of genocide. This is painful for us. We mentioned how wrong this policy is. It is due to this policy that today Turkey has an even tougher stance for Netherlands. The fact that the Dutch were saying let’s not hurt the Turks, let’s not say the genocide word, in our belief backfired”, he said.

The claim will be discussed and responded soon.

Abrahamyan is hopeful the government will display a turnaround attitude and will call things by their names.

A commemorative week of events will be held by the Armenian community of Netherlands dedicated to the 102nd anniversary of the Armenian Genocide. A large demonstration will be held on April 22 in Amsterdam.

Abrahamyan said large numbers of Armenians participate in the events since the 100th anniversary. An agreement has already been reached with local law enforcement and the streets where the demonstration will pass through are clarified.

(Photo by AJF Garegin Njdeh Nederland)

Ցույց Հաագայում, հերթական հանրագիրը խորհրդարանին և միջադեպ ազգությամբ թուրք պատգամավորի հետ

(ՕՐԵՐ, 20 ապրիլ) Հաագայի՝ Het Plein հրապարակում, Նիդերլանդների խորհրդարանի դեմ-դիմաց, Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների կողմից, տրվեց Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:

Հանրահավաքը բացեց ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև ելույթներ ունեցան Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ:
Մինչ Գարեգին Նժդեհ երիտասարդական կազմակերպության նախագահ Սարինե Աբրահամյանը ելույթ կունենար, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների մի պատվիրակություն քայլեց խորհրդարանի շենք և հանրագիր հանձնեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Պիտեր Օմտզիգտին:
Խորհրդարանի ներսում մեծ թվով պատգամավորներ էին հավաքված՝ մոտ 16 հոգի, ովքեր ներկայացնում էին խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները:
Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անունից տիկին Ինգա Դրոստը ներկայացրեց հանրագրի բովանդակությունը, նշելով Նիդերլանդների վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր կառավարության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման անհրաժեշտությունը։ Նա երախտագիտություն հայտնեց Հանձնաժողովի անդամներին հանդիպման այսչափ ներկայացուցչություն ապահովելու համար:
Հայկական կազմակերպությունների պատվիրակները ներկայացրեցին հանրագրի իրենց պահանջները: Մեր խմբին հուզում է հատկապես Հոլանդիայի կառավարության կողմից օգտագործվող «Հայոց ցեղասպանության հարց» արտահայտությունը: Այն անընդունելի է, Երբ առկա է խորհրդարանի Ցեղասպանության ընդունման բանաձևը:
Սա կառավարության կրավորական կեցվածքի դրսևորում է: Արդյունքում հայերի նկատմամբ թուրքական կազմակերպությունների խտրական դրսևորում, իրավունքների ոտնահարում, հոլանդական քաղաքական և հասարակական կյանքում Անկարայի գաղտնի միջամտություն և այլը: Պատվիրակությունը պատգամավորներին տեղեկացրեց, որ վերջերս հոլանդացի մի ուսանող համացանցում տեղադրել է հանրագրի ընդունման հայտ, որին միացել են բազմաթիվ քաղաքացիներ ՝ պահանջելով Նիդերլանդների կառավարությունից աներկբա ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Նիդերլանդների խորհրդարան պահանջագիր ներկայացրած Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների պատվիրակության անդամները նորից միացան Հաագայի Het Plein հրապարակում Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով կազմակերպած բողոքի ցույցին:
Տիկին Ինգա Դրոստը ներկաներին պատմեց խորհրդարանում հանրագրի հանձման և տեղի ունեցած հանդիպման մասին: Հոլանդահայ ֆեդերացիայի նախագահ Մաթո հախվերդյանը անրադարձավ Հայոց Ցեղասպանության 102-ամյակի միջոցառումներին:
Հաջորդ միջոցառումը շաբաթ օրը, ապրիլի 22-ին է, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները կանցկացնեն հանրահավաք-ցույց Ամստերդամի կենտրոնում, 23-ին Ալմելոյում դասախոսություն, ջահերով երթ ու մոմավառություն է, իսկ 24-ին Մեծ Եղեռնի հիշատակության օրը՝ այցելություններ Ասենի ու Ալմելոյի հուշակոթողներ:

ՄԻՋԱԴԵՊ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

Հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանում: Երբ Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների պատվիրակության անդամները հանրագիրը հանձնել էին պարոն Պիտեր Օմտզիգտին և աշխույժ քննարկում էր ծավալվել հոլանդացի մյուս խորհրդարանականների հետ, Մեր պատվիրակության անդամներին մոտեցավ ազգությամբ թուրք, հոլանդացի պատգամավոր Սելչուկ Օզթուրքը (Selcuk Ozturk):
Մեր մասնակիցը դիմում է նրան. «Կարողացա՞նք ձեզ հասցնել մեր խոսքը»:Ազգությամբ թուրք պատգամավորը ակնհայտորեն հանկարծակի է գալիս. «Այդպես միանգամից չի լինում»-ասում է նա:
Երկխոսությունը տանում է նրան, որ հայ պատվիրակության անդամը մատնանշում է, որ Թուրքիայում արգելված է գործածել Ցեղասպանություն բառը: Արդյունքում Օզթուրքը անհարմար վիճակից դուրս գալու համար բերում է օրինակ, որ Թուրքիայում գործում են հայկական եկեղեցիներ, իսկ երբ լսում է, որ ոտնահարված են և վտանգված հայկական իրավունքները, փորձում է ելք որոնել, պատճառաբանում, որ Հոլանդիայում ավելի շատ այս երկրին վերաբերող հարցեր պետք է լուծել: Իսկ մյուս հարցերի մասին կարող են խոսել, երբ առանձին հանդիպում նշանակվի:
Այս, մոտ 5 րոպե տևած միջադեպը չի վրիպում նիդերլանդական RTL Nieuws հեռուստաալիքի հայտնի քաղաքական մեկնաբան Ռուլ Շրայնեմախերսի (Roel Schreinemachers) աչքից:

Նրա սուր գրառումը geenstijl.nl կայքում ունի «Օզթուրքը նայելով հայերի աչքերին շարունակում է ժխտել Ցեղասպանությունը» վերնագիրը: Էրդողանի նախորդները 1,5 միլիոն հայերի են սպանել, գրված է հոդվածում: Նիդերլանդների մասին մտածողը թող նայի իր մորուքին:
Օզթուրքից բացի նա քննադատել է Նիդերլանդների կառավարությանը՝ Հայոց Ցեղասպանությանը արժանի գնահատական չտալու, իսկ Թուրքիայի կառավարությանը՝ Նիդերլանդների ներքին խնդիրներին խառնվելու համար:
Շրայնեմախերսի Թվիթերում զետեղած տեսաերիզն արժանացել է բազմաթիվ մեկնաբանությունների:

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»