Եգիպտոսի հայ համայնքն աապահով է, իսկ բնակչությունն ավելի շատ զայրացած, քան վախեցած. Արմեն Մազլումյան

(news.am) Եգիպտոսի հայ համայնքն աապահով է: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսի Հայ դատի հանձնախմբի անդամ Արմեն Մազլումյանը:

«Եգիպտոսում վիճակը լավ է, կյանքը բնական հունով շարունակվում է: Բնակչությունն ավելի շատ զայրացած է, քան վախեցած: Իսկ հայ համայնքը ապահով է, այս պահին վտանգ չկա, ամեն ինչ բնական հունով է ընթանում»,-ասաց նա:

Արմեն Մազլումյանի խոսքով, Եգիպտոսում ապրիլի 9-ին Ծաղկազարդի կիրակիի առիթով երկու եկեղեցիներում ժամերգության ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով այս պահին կա 44 զոհ եւ 100-ից ավելի վիրավոր՝ բոլորը ղպտի:

«Բարեբախտաբար հայեր չեն տուժել, տուժել են ղպտիներ, պայթյունը տեղի է ունեցել ղպտիների օրթոդոքս երկու եկեղեցում: Վերջին տվյալներով զոհվել է 44 մարդ, կա 100-ից ավելի վիավոր»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եգիպտոսում առաջին պայթյունը որոտացել է Թանթա քաղաքի Սուրբ Գեւորգ ղպտիական եկեղեցում, որը Ալեքսանդրիայից 130 կմ հյուսիս-արեւելք է գտնվում: Այնտեղ տեղում 25 մարդ էր զոհվել: Եկեղեցու մեջ է եղել քրիստոնյա ղպտիների պատրիարք Թեոդորոս Երկրորդը: Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ նա չի տուժել: Որոշ ժամանակ անց տեղի է ունեցել երկրորդ ահաբեկչությունը՝ պայթուցիկ սարքը գործարկվել է Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի եկեղեցում: Այնտեղ զոհվել է 11 ծխական: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը:

Egypt’s Armenian community is safe, and people are more angry than scared

(news.am) Armenian community of Egypt is safe, Armen Mazlumyan, Egypt’s Armenian National Committee member told Armenian News – NEWS.am on Monday.

“The situation in Egypt is normal. People are more angry than scared. The Armenian community is safe, there is no danger now, everything is fine,” he noted.

Forty-four people were killed, more than 100 injured as a result of two explosions hitting Coptic churches in Egypt during Palm Sunday liturgy.

“Fortunately, there were no Armenians among the casualties, ”he said.

Egypt’s President Abdel Fattah al-Sisi said a three-month state of emergency would be imposed after two deadly bombings hit Coptic churches on Sunday, killing at least 44 people. An explosion at St George’s Coptic church in Tanta killed 27 people. Hours later, a blast outside St Mark’s Coptic church in Alexandria left 17 dead. Responsibility for attacks was claimed by the extremist organization Islamic State.