Հարցազրույց Կիրո Մանոյանի հետ. Եթե Հայաստանն Արցախի անկախությունը ճանաչի, հայկական երկու պետությունները կարող են որոշել և միանալ իրար (տեսանյութ)

(tert.am) Մենք նոր չէ, որ ասում ենք՝ Ղարաբաղը պետք է միավորվի Հայաստանին, Ղարաբաղյան շարժումն այն նպատակով է սկսվել․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով «Հայ Յեղափոխական Դաշնակցության» նախընտրական ծրագրում ներկայացված արտաքին քաղաքականության վերաբերող դրույթների, մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ ասաց պատգամավորության ՀՅԴ թեկնածու, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Նախընտրական ծրագրերում մենք միշտ էլ ասել ենք, որ մեզ համար վերջնական նպատակը Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորումն է: Անկախության և՛հռչակումը, և՛ ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքները մարտավարական քայլեր են դեպի այդ միացումը»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նշեց, որ իրենք նկատի չունեն, որ այս փուլում պետք է լինի միացումը: «Եթե անկախությունը Հայաստանի կողմից ճանաչվի, արդեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կարող են որոշել և միանալ իրար»,- ասաց նա:

Ըստ դաշնակցական թեկնածուի՝ նրանք Ղարաբաղյան հակամարտության հարցում դեմ են ոչ միայն հայկական կողմի միակողմանի զիջումներին, այլ նաև փոխզիջումների մասին բարձրաձայնելուն ՝ այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը:

«Մեր տեսանկյունից Հայաստանը սխալ է անում, երբ բարձրաստիճան պատասխանատուները հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կբերի պատերազմ: Որովհետև եթե այդպես է, ուրեմն չես կարող գնալ երրորդ կողմի մոտ և ասել, որ ճանաչի Արցախը»,- ասաց նա:

Հարցին, թե ինչու մինչ այժմ խորհրդարանում ներկայացված ՀՅԴ-ին չհաջողվեց կատարել իր ցանկությունները Ղարաբաղյան հակամարտության հարցում, Կիրո Մանոյանը պատասխանեց, որ իրականում այնպես չէ, որ չեն կարողացել իրենց ցանկություններն իրագործել, իրենք միակ քաղաքական ուժն են, որ ներկայացված են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի խորհրդարանում:

ՀՅԴ անդամը նաև անդրադարձավ իրենց արտաքին կողմնորոշմանը՝ նշելով, որ իրենք իրենց ո՛չ ռուսամետ, ո՛չ եվրոպամետ և ոչ էլ ամերիկամետ են համարում:

«Ինչ ուզում եք անունը դրեք, մենք հայամետ ենք»,- ասաց նա՝ հավելելով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցելիս, օրինակ, պետք է հաշվի առնենք, որ մեզ համար սպառնալիք համարվող Թուրքիան այդ դաշինքի անդամ համարվող երկիր է:

Ըստ Կիրո Մանոյանի՝ արտաքին քաղաքականության հարցում Հայաստանը «շատ սխալ» ուղղություններ չի ընտրել, հիմա պետք է պարզապես կարողանա եղածը ամուր հիմքերի վրա դնել:

Կիրո Մանոյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Armenia must recognize Nagorno-Karabakh to proceed to unification – ARF-D politician

(tert.am) If Armenia recognizes the Nagorno-Karabakh (Artsakh) Republic, the two Armenian states will be able to embark on a unification plan sometime in the nearest future, says Giro Manoyan, the political affairs director at the ARF-D (Armenian Revolutionary Federation-Dashnaksutyun) Bureau.

Speaking to Tert.am, the politician said that heir pre-election platform proposes specific steps for initiating a recognition process.

“In our pre-election platforms, we have always stated Artsakh’s reunification with Armenia as our final goal. Both the proclamation of independence and the activities towards recognition are tactical steps in that direction,” he said.

Meantime Manoyan added that they do not consider realizing the plan at the moment. “If Armenia recognizes [Artsakh’s] independence, the Republics of Armenia and Artsakh may later decide themselves whether unify [into a single country],” he explained.

The ARF-D member said they rule out the possibility of concessions unless Azerbaijan recognizes the Nagorno-Karabakh population’s right to self-determination.

“From our standpoint, the statements by high-ranking officials that recognition may lead to a war are a wrong policy on the part of Armenia. If that really is the case, why do we then need to ask a third party to recognize Artsakh?”