ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի առաջիկա գարնանը

(tert.am) ԵՄ-ի և ՀՀ-ի միջև այս տարի համաձայնագիր չի ստորագրվի: Այս կարծիքին է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:

Tert.am-ի հետ զրույցում Բրյուսելում բնակվող Դեմիրճյանն ընդգծեց, որ բանակացություններն իրենց ավարտին չեն հասել և վերջին փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի սկզբին` Բրյուսելում:

«Ամենայն հավանականությամբ՝ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա գարնանը: Հուսով ենք, որ այս անգամ այն վերջապես կստորագրվի», – նշեց Դեմիրճյանը:

Դեմիրճյանի դիտարկմամբ՝ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ԵՄ-ի հետ կստորագրի ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական համագործակցության համաձայնագիր:

«Կարևոր է հիշել, որ ԵՄ-ն Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, և ճիշտ այս պատճառով է, որ երբ Հայաստանը որոշեց անդամակցել ԵԱՏՄ-ին, շարունակեց քննարկումները ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման շուրջ»,- հավելեց Դեմիրճյանը:

Մանրամասներև՝ տեսանյութում։