Բրյուսելում կներկայացվեն Արցախի մշակույթը, արտադրանքը, զբոսաշրջային հնարավորությունները

(ԱՐՄԵՆՊՐԵՍ) Բրյուսելում նոյեմբերի 16-19-ը կանցկացվեն Արցախի օրեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, այդ օրերին բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված:

«Նախ նախատեսված են քաղաքական հանդիպումներ տեղի պատգամավորների, այլ պատասխանատու անձանց հետ: Հանդիպումներ կլինեն քաղաքագետների, դիվանագետների, ակադեմիկոսների հետ: Կներկայացվեն ղարաբաղյան վերջին զարգացումները, Արցախի 25-ամյա անցած ուղին, պետականաշինությունը»,-ասաց Պետո Դեմիրճյանը:

Քաղաքականից բացի, նախատեսված են մշակութային միջոցառումներ, կներկայացվեն Արցախի տուրիզմի հնարավորությունները, ինչպես նաև արցախյան արտադրատեսակները:

«Տնտեսական տեսանկյունից երկու մեծ, կարևոր նախաձեռնություններ կան: Առաջինը Արցախի տուրիզմի ցուցահանդեսն է, երբ Բրյուսելի ճամփորդական գրասենյակներին կներկայացվեն հանրապետության զբոսաշրջային հնարավորությունները: Արցախը տուրիզմի համար ներկայացվելու է որպես այլընտրանքային վայր` լեռնագնացություն, հովիտներ, բնություն և այլն»,-նշեց Պետո Դեմիրճյանը:

Բրյուսելում անցկացվող Արցախի օրերի շրջանակում կցուցադրվեն ղարաբաղյան խմիչքներ, անուշեղեն, գորգեր: Պետո Դեմիրճյանն ընդգծեց, որ այս միջոցառումը տարիներ առաջ սկսած գործի շարունակությունն է: Այս անգամ Բելգիայում Արցախի օրերն անցկացվում են մեծ շուքով:

«Այս միջոցառումների շրջանակում Արցախը ներկայացվելու է ոչ կոնֆլիկտի լույսի ներքո, ի վերջո Արցախը միայն պատերազմ չէ, այնտեղ կան մարդիկ, որոնք կառուցում են իրենց երկիրը, ունեն իրենց մշակույթը, սովորույթները, տուրիզմը: Ահա նպատակն է բացահայտել այդ ամենը: Դրան հասնելու համար պետք է խոսել Արցախի այլ կողմերի մասին ևս: Այնպես որ, կարծում ենք` այս միջոցառումները եվրոպացիներին հնարավորություն կտան իրազեկված լինել Արցախի մասին»,-հավելեց Պետո Դեմիրճյանը:

Nagorno Karabakh tourism, production, culture to be presented in Brussels

(ARMENPRESS) “Artsakh Days” will be held in Brussels November 16-19. Bedo Demirdjian, liaison of the European Armenian Federation for Justice and Democracy (EAFJD), says multiple events are planned during those days.

“First of all, political meetings are scheduled with local lawmakers and others. Meetings will be held with political scientists, diplomats and academicians. The latest developments in Nagorno Karabakh, state-building will be presented”, he said.

In addition to political events, cultural events are also scheduled, tourism opportunities of Nagorno Karabakh will be presented, as well as products made in Nagorno Karabakh.

“In terms of economy, there are two big initiatives. The first is the NKR tourism expo, where travel agencies of Brussels will be briefed on the tourism opportunities of Nagorno Karabakh. NKR tourism will be presented as an alternative location – mountaineering, valleys, nature etc.”, Demirdjian said.

During the “Days of Artsakh” in Brussels, various products made in Nagorno Karabakh will be presented, for example – beverages, deserts, carpets. Mr. Demirdjian says this event is the continuation of the work which began years ago.

“Within the framework of these events, Nagorno Karabakh will be presented not in the light of conflict, after all, Nagorno Karabakh is not only war, there are people here who build their country, have their own culture, traditions, tourism”, he said, adding that these events will raise awareness on Nagorno Karabakh among Europeans.