Կենտրոնական Խորհուրդ/Գրասենյակ


Հայ դատի համաշխարհային կառույցի աշխատանքները համադրում է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական Խորհուրդը։ Կենտրոնական Խորհուրդը բաղկացած է Կենտրոնական Խորհրդի նախագահից, տարածաշրջանային գրասենյակների նախագահներից, Հայ դատի երախտավորներից, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի և Արցախի կառույցների ներկայացուցիչներից։ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը ղեկավարում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը։ Կենտրոնական գրասենյակի աշխատանքները ղեկավարում է Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը։

Կենտրոնական Խորհրդի անդամներ

Հակոբ Տեր Խաչատուրյան – Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

Կիրո Մանոյան – Հայ դատի Կենտրանական գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ

Արմեն Ռուստամյան – ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար, ՀՀ 5-րդ, 6-րդ,7-րդ խորհրդարաններում «Հայ յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար

Արամ Գալուստյան ՀՅԴ Բյուրոյի անդամ

Հովսեփ Տեր-Գևորգյան – ՀՅԴ Բյուրոյի անդամ

Իշխան Սաղաթելյան – ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ

Մարիո Նալբանդյան – Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ

Գասպար Կարապետյան – Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ

Արամ Համբարյան – Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն

Գարո Արմենյան – ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հայ դատի վաստակաշատ գործիչ

Գեորգի Պետրոսյան – Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ,  արտաքին գործերի նախկին նախարար, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ԱՀ նախագահի նախկին խորհրդական

Վերա Յակուբյան – Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն

Ներսես Ներսեսյան – Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու

Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավարման ներքո Երևանում գործում է Հայ դատի Կենտրոնական գրասենյակը, որը պատասխանատու է Կենտրոնական Խորհրդի որոշումների գործադրման, Հայ դատի աշխատանքների համադրման, ինչպես նաև ՀՅԴ Բյուրոյի միջազգային հարաբերությունների սպասարկման համար։

Այդպիսի գրասենյակ անցյալում գործել է Աթենքում, երբ քաղաքական արգելանքների պատճառով Բյուրոյի նստավայրը դեռևս Երևանում չէր։